FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎՈՂ ՎՆԱՍԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ

article  10

Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման, նիկոտինից կախվածության բուժման և հետևանքների նվազեցմանն ուղղված բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը.
1. Ծխախոտային արտադրատեսակներ, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործող յուրաքանչյուր անձի, որը դիմում է բժշկական հաստատություններ, տրամադրվում է նիկոտինից կախվածության բուժման և հետևանքների վերացմանն ուղղված անվճար բժշկական օգնություն և սպասարկում՝ պետական նպատակային ծրագրերի շրջանակում.
2. Ծխախոտային արտադրատեսակի, ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչի օգտագործման դադարեցմանը, նիկոտինից կախվածության բուժմանն և ծխախոտային արտադրատեսակի օգտագործման հետևանքների նվազեցմանն ուղղված բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ առողջապահության ոլորտի լիազոր մարմնի սահմանած՝ պացիենտի վարման գործելակարգի և այլ իրավական ակտերի համաձայն: