Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 9 ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁևԱԿԵՐՊՈՒՄԸ և ՊԱՀՊԱՆՈՒՄԸ. 1. Գրավատունը յուրաքանչյուր վարկը տրամադրելիս (գույքն ի պահ ընդունելիս) ձևակերպում է գրավատոմս (անվանական պահպանական անդորրագիր) և վարկառուի (պահատուի) վճարների հաշվառման անձնական քարտ (այսուհետ` քարտ)` սույն օրենքի 10-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածներին համապատասխան. 2. Գրավատունը վարկավորման վերաբերյալ փաստաթղթերը պահպանում է համապատասխան պայմանագիրը դադարելուց հետո` առնվազն երեք տարվա ընթացքում. 3. Վարկավորման վերաբերյալ փաստաթղթերը պահպանվում են գրավատան տարածքում` մետաղյա պահարանում կամ առանձին սենյակում, որտեղ կողմնակի անձանց մուտքը սահմանափակ է, կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ բանկում. 4. Գրավատունը երաշխավորում է վարկավորման վերաբերյալ փաստաթղթերի գաղտնիությունը. 5. Գրավատունը տվյալ անձի վարկավորման վերաբերյալ փաստաթղթերը կամ դրանցում ներառված տեղեկությունները տրամադրում է միայն` ա) լիազոր մարմնին` ելնելով վերջինիս վերահսկողության լիազորությունների իրականացման անհրաժեշտությունից, ինչպես նաև «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում և կարգով. բ) դատարանին, քննիչին, դատախազին` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով. գ) վարկառուի կողմից լիազորված անձանց. դ) նոտարական գրասենյակին` ժառանգության վերաբերյալ հարցերով. Սույն մասում նշված մարմինները և անձինք օրենքով սահմանված կարգով պահպանում են իրենց տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը: |