FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  116.10

Երկաթուղային տրանսպորտի շահագործման կամ երթևեկության անվտանգության հիմնական պահանջները խախտելը.
1. Վտանգավոր բեռների արտադրություն, բեռնում, փոխադրում, բեռնաթափում իրականացնող օբյեկտների և դրանց վրա տեղակայված շենքերի, շինությունների և կառույցների կամ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերին կապի գծերի, էլեկտրահաղորդումների, նավթամուղների, գազամուղների կամ այլ վերգետնյա կամ ստորգետնյա կառույցների հատման վայրերի տեղակայումն ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն հեռավորությունից պակաս հեռավորության վրա` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով.
2. Կապի գծերի, էլեկտրահաղորդիչների, նավթամուղների, գազամուղների կամ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող կամ այդ գծերի անմիջական հարևանությամբ գտնվող կառույցների սեփականատերերի կողմից նշված կառույցների շինարարության և շահագործման համար սահմանված նորմերը չպահպանելը կամ նշված օբյեկտների գործունեության անվտանգությունը չապահովելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով.
3. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի կառավարչի կամ սեփականատիրոջ կամ ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի օգտագործողների կամ փոխադրողների կողմից իրենց տեխնիկական և տեխնոլոգիական հնարավորությունների սահմաններում ունեցած վերականգնողական և հակահրդեհային միջոցների օգտագործմամբ տրանսպորտային պատահարների հետևանքների վերացմանը չմասնակցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով.
4. Երկաթուղային գծերը ավտոմոբիլային ճանապարհների հետ հատման կարգը կամ երկաթուղային գծերի հատման կանոնները կամ երկաթուղային գծանցների շահագործման պայմանները կամ դրանց գործարկման կամ փակման կարգը խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով.
5. Երկաթուղային տրանսպորտում երթևեկության անվտանգության, տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման կամ փոխադրման գործընթացի հետ կապված այլ կանոնները խախտելը`