FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  42

ԲԱՆԿԵՐԻ ԱԶԱՏ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԱՐԳԵԼՈՒՄԸ. Բանկերին արգելվում է այնպիսի գործարքներ կնքել, որոնք ուղղված են կամ հանգեցնում են բանկերի ազատ տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կամ որոնց հետևանքով բանկը, նրա հետ փոխկապակցված և համագործակցող անձինք Հայաստանի Հանրապետության բանկային շուկայում ձեռք են բերում գերիշխող դիրք, որը նրանց հնարավորություն է տալիս կանխորոշելու սույն օրենքի 34 հոդվածով սահմանված գործունեության և գործառնությունների կամ դրանցից թեկուզ մեկի շուկայական սակագներն ու պայմանները: Սույն սահմանափակումը չի տարածվում բանկի վրա, եթե տվյալ բանկը հնարավորություն ունի կանխորոշելու վերոհիշյալ գործունեության կամ գործառնությունների որոշակի տեսակի շուկայական սակագները զուտ այն պատճառով, որ տվյալ գործունեությունը կամ գործառնությունը իրականացնում է միայն տվյալ բանկը: