FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 5

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  89

Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման մասին մաքսային մարմնին ծանուցելու ժամանակ ներկայացվող փաստաթղթերն ու տեղեկությունները.
1. Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման մասին մաքսային մարմնին ծանուցելիս փոխադրողը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերն ու տեղեկությունները՝
    1) ավտոմոբիլային տրանսպորտով միջազգային փոխադրում իրականացնելիս՝ միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վերաբերյալ փաստաթղթեր. տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթեր. միջազգային փոստային առաքանիների փոխադրման ժամանակ դրանց ուղեկցող փաստաթուղթ՝ սահմանված Համաշխարհային փոստային Միության ակտերով. փոխադրվող ապրանքների վերաբերյալ փոխադրողի մոտ առկա առևտրային փաստաթղթեր. տեղեկություններ՝ միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի պետական գրանցման մասին. ապրանքները փոխադրողի մասին (անվանումն ու հասցեն). ապրանքների ուղարկման երկրի և նշանակման երկրի մասին (անվանումները). ապրանքներն ուղարկողի և ստացողի մասին (անվանումներն ու հասցեները). ապրանքները վաճառողի և ստացողի մասին՝ փոխադրողի մոտ առկա առևտրային փաստաթղթերին համապատասխան. բեռնատեղիների քանակի, դրանց նշագրումների և ապրանքների փաթեթվածքների տեսակների մասին. ապրանքների մասին (ապրանքների անվանումները և ծածկագրերը՝ նվազագույնը առաջին 6 նիշերով՝ Ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակեցված համակարգին կամ Արտաքին առևտրային գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան). ապրանքների համաքաշի մասին (արտահայտված կիլոգրամներով) կամ ապրանքների ծավալի մասին (արտահայտված խորանարդ մետրերով). այնպիսի ապրանքների առկայության (բացակայության) մասին, որոնց ներմուծումը Միության մաքսային տարածք արգելված կամ սահմանափակված է. միջազգային ապրանքատրանսպորտային բեռնագրի կազմման վայրի ու ամսաթվի մասին. բեռնարկղերի նույնականացման համարների մասին.
    2) ջրային տրանսպորտով միջազգային փոխադրում իրականացնելիս՝ ընդհանուր հայտարարագիր. բեռի հայտարարագիր. նավում առկա պաշարների հայտարարագիր. նավի անձնակազմի անձնական իրերի հայտարարագիր. նավի անձնակազմի ցուցակ. ուղևորների ցուցակ. տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթեր, եթե ապրանքի մասին սույն ենթակետով նախատեսված տեղեկությունները չեն պարունակվում բեռի հայտարարագրում.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  89

միջազգային փոստային առաքանիների փոխադրման ժամանակ դրանց ուղեկցող փաստաթուղթ՝ սահմանված Համաշխարհային փոստային Միության ակտերով. տեղեկություններ՝ նավի գրանցման և ազգային պատկանելիության մասին. նավի մասին (անվանումը և նկարագրությունը. նավապետի մասին (ազգանունը). ծովային գործակալի մասին (ազգանունը և հասցեն). նավի ուղևորների մասին (նրանց թիվը, ազգանունները, անունները, քաղաքացիությունը (հպատակագրումը), ծննդյան ամսաթիվն ու վայրը, նստեցման և իջեցման նավահանգիստները). նավի անձնակազմի անդամների թվի և կազմի մասին. նավի ելքի նավահանգստի և մուտքի նավահանգստի (անվանումները) մասին. բեռնատեղիների քանակի, դրանց նշագրումների և ապրանքների փաթեթվածքների տեսակների մասին. ապրանքների մասին (անվանումները, ընդհանուր քանակը և նկարագրությունը). ապրանքների բեռնման նավահանգստի և դատարկման նավահանգստի մասին (անվանումները). տվյալ նավահանգստում դատարկման ենթակա ապրանքների վերաբերյալ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի համարների մասին. նավում մնացող ապրանքների դատարկման նավահանգիստների մասին (անվանումները). առաջին նավահանգիստների մասին, որտեղից ուղարկվում են ապրանքները (անվանումները). նավում առկա պաշարների մասին (անվանումները և քանակը). նավում միջազգային փոստային առաքանիների առկայության (բացակայության) մասին. նավում այնպիսի դեղամիջոցների առկայության մասին, որոնց բաղադրության մեջ պարունակվում են թմրանյութեր, ուժեղ ազդեցություն ունեցող նյութեր, հոգեմետ (հոգեներգործուն) և թունավոր նյութեր. նավում վտանգավոր ապրանքների, այդ թվում՝ զենքի, զինամթերքի առկայության (բացակայության) մասին. բեռնարկղերի նույնականացման համարների մասին.
    3) օդային տրանսպորտով միջազգային փոխադրում իրականացնելիս՝ քաղաքացիական ավիացիայի ոլորտում գործող միջազգային պայմանագրերով նախատեսված փոխադրողի ստանդարտ փաստաթուղթ (ընդհանուր հայտարարագիր). օդանավով փոխադրվող ապրանքների մասին տեղեկություններ պարունակող փաստաթուղթ (բեռնային փոխադրման ամփոփագիր). օդանավում առկա պաշարների մասին տեղեկություններ պարունակող փաստաթուղթ. տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթեր.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  89

օդանավով փոխադրվող ուղևորների և նրանց ուղեբեռների մասին տեղեկություններ պարունակող փաստաթուղթ (ուղևորային փոխադրման ամփոփագիր). միջազգային փոստային առաքանիների փոխադրման ժամանակ դրանց ուղեկցող փաստաթուղթ՝ սահմանված Համաշխարհային փոստային Միության ակտերով. փոխադրվող ապրանքների վերաբերյալ փոխադրողի մոտ առկա առևտրային փաստաթղթեր. տեղեկություններ՝ օդանավի ազգային պատկանելիության նշանների և գրանցման նշանների մասին. չվերթի համարի, թռիչքի երթուղու, օդանավի թռիչքի մեկնարկային կետի և ժամանման կետի մասին. օդանավը շահագործողի մասին (անվանումը). օդանավի անձնակազմի անդամների թվի և կազմի մասին. օդանավի ուղևորների մասին (նրանց թիվը, ազգանունները և սկզբնատառերը, նստեցման ու իջեցման կետերի անվանումները). ապրանքների մասին (անվանումները). բեռնագրի համարի, բեռնատեղիների քանակի մասին՝ ըստ յուրաքանչյուր բեռնագրի. ապրանքների բեռնման կետի և դատարկման կետի մասին (անվանումները). օդանավ բեռնվող կամ դրանից դատարկվող պաշարների քանակի մասին. օդանավում միջազգային փոստային առաքանիների առկայության (բացակայության) մասին. օդանավում այնպիսի ապրանքների առկայության (բացակայության) մասին, որոնց ներմուծումը Միության մաքսային տարածք արգելված կամ սահմանափակված է, ինչպես նաև իրենց բաղադրության մեջ թմրանյութեր, ուժեղ ազդեցություն ունեցող միջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) և թունավոր նյութեր պարունակող դեղամիջոցների, զենքի, զինամթերքի առկայության (բացակայության) մասին. բեռնարկղերի նույնականացման համարների մասին.
    4) երկաթուղային տրանսպորտային միջոցով միջազգային փոխադրում իրականացնելիս՝ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթեր. երկաթուղային շարժակազմի վերաբերյալ փոխանցման ամփոփագիր. պաշարների մասին տեղեկություններ պարունակող փաստաթուղթ. միջազգային փոստային առաքանիների փոխադրման ժամանակ դրանց ուղեկցող փաստաթուղթ՝ սահմանված Համաշխարհային փոստային Միության ակտերով. փոխադրվող ապրանքների վերաբերյալ փոխադրողի մոտ առկա առևտրային փաստաթղթեր. տեղեկություններ՝ ապրանքներն ուղարկողի և ստացողի մասին (անվանումներն ու հասցեները). ապրանքներն ուղարկող կայարանի և նշանակման կայարանի մասին.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  89

բեռնատեղիների քանակի, դրանց նշագրումների և ապրանքների փաթեթվածքների տեսակների մասին. ապրանքների մասին (ապրանքների անվանումները և ծածկագրերը՝ նվազագույնը առաջին 6 նիշերով՝ Ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակեցված համակարգին կամ Արտաքին առևտրային գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան). ապրանքների համաքաշի մասին (արտահայտված կիլոգրամներով). բեռնարկղերի նույնականացման համարների մասին.
2. Անկախ տրանսպորտային միջոցի տեսակից, որով իրականացվում է ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը), Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման մասին մաքսային մարմնին սույն հոդվածում նշված փաստաթղթերն ու տեղեկությունները ներկայացնելու միջոցով ծանուցելիս փոխադրողի կողմից ներկայացվում են՝
    1) փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ, որոնք հաստատում են սույն Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան սահմանված արգելքների և սահմանափակումների պահպանումը.
    2) նախնական տեղեկատվության գրանցման մասին տեղեկություններ՝ նշելով նախնական տեղեկատվության գրանցման համարը, եթե սույն Օրենսգրքի 11-րդ հոդվածին համապատասխան Միության մաքսային տարածք ժամանած ապրանքների համար մաքսային մարմին է ներկայացվել նախնական տեղեկատվություն.
    3) տարանցման հայտարարագիր՝ Միության մաքսային տարածք ժամանած Միության ապրանքների և սույն Օրենսգրքի 302-րդ հոդվածի 4-րդ կետում նշված օտարերկրյա ապրանքների համար, որոնք ձևակերպվում են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով՝ Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքով և (կամ) ծովով փոխադրման (տրանսպորտային փոխադրման) համար.
3. Եթե սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան ներկայացման ենթակա տեղեկություններն առկա չեն փոխադրողի կողմից ներկայացված փաստաթղթերում, կամ եթե արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթերը չեն ներկայացվում սույն Օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, ապա փոխադրողը պարտավոր է ներկայացնել պակասող տեղեկությունները պարունակող այլ փաստաթղթեր կամ ազատ ձևով շարադրված դիմում ներկայացնելու միջոցով հայտնել պակասող տեղեկությունները և (կամ) չներկայացվող փաստաթղթերի մասին տեղեկությունները:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  89

4. Միության մաքսային տարածք միջազգային փոստային առաքանիների ժամանման մասին մաքսային մարմնին ծանուցելիս փոխադրողն այդ փոստային առաքանիների համար ներկայացնում է միջազգային փոստային առաքանիների փոխադրման ժամանակ դրանց ուղեկցող՝ Համաշխարհային փոստային Միության ակտերով սահմանված փաստաթղթերը և տեղեկություններ՝ սույն Օրենսգրքի 286-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան.
5. Կախված տրանսպորտային միջոցի տեսակից, որով իրականացվում է ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը), Հանձնաժողովն իրավասու է որոշելու Միության մաքսային տարածք ժամանած ապրանքների մասին մաքսային մարմնին ծանուցելու առանձնահատկությունները՝ որոշակի ժամանակահատվածում միջազգային փոխադրում իրականացնող միևնույն տրանսպորտային միջոցով Միության մաքսային սահմանով ապրանքների պարբերական տեղափոխման դեպքում: