FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  194

Վերամշակման արդյունքների ելքի չափաքանակները.
1. Վերամշակման արդյունքների ելքի չափաքանակ ասելով ենթադրվում են ներքին սպառման համար օտարերկրյա ապրանքների որոշակի քանակի վերամշակման գործողությունների արդյունքում գոյացած՝ վերամշակման արդյունքների քանակը և (կամ) տոկոսային պարունակությունը.
2. Եթե ներքին սպառման համար վերամշակման գործողությունների են ենթարկվում այն ապրանքները, որոնց հատկանիշները մնում են գործնականորեն անփոփոխ՝ սահմանված տեխնիկական պահանջներին համապատասխան, և արդյունքում ստացվում են անփոփոխ որակի վերամշակման արդյունքներ, ապա անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից կարող են սահմանվել վերամշակման արդյունքների ելքի ստանդարտ չափաքանակներ: