Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 5
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 271 Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը. 1. Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումն ապահովվում է այդ ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս, սույն Օրենսգրքի 259-րդ հոդվածի 9-րդ կետի երկրորդ պարբերությամբ, 264-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 9-րդ կետերով նախատեսված դեպքերում, ինչպես նաև անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում. 2. Սույն Օրենսգրքի 263-րդ հոդվածին համապատասխան անձնական օգտագործման ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս անձնական օգտագործման ապրանքների հետ կապված մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովում չի տրամադրվում սույն Օրենսգրքի 146-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքերում, ինչպես նաև հետևյալ դեպքերում՝ 1) անձնական օգտագործման ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծվում են անդամ պետությունում մշտական բնակության տեղափոխված կամ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից՝ այդ ճանաչումը կամ այդ կարգավիճակը հաստատող փաստաթղթեր ներկայացնելու պայմանով. 2) անձնական օգտագործման ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծվում են անդամ պետությունում մշտական բնակության տեղափոխվելու, այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալու մտադրություն ունեցող օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից՝ այդ մտադրությունը հաստատող փաստաթղթեր ներկայացնելու պայմանով. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 271 3) սույն Օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված անձնական օգտագործման ապրանքները ներմուծվում են Միության մաքսային տարածք անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների, դիվանագիտական և վարչատեխնիկական անձնակազմի անդամների, անդամ պետությունների հյուպատոսական հիմնարկների ղեկավարների և հյուպատոսական այլ պաշտոնատար անձանց, հյուպատոսական ծառայողների, Միության մաքսային տարածքից դուրս տեղակայված միջազգային կազմակերպություններին կից՝ անդամ պետությունների ներկայացուցչությունների աշխատակիցների, իրենց հետ բնակվող իրենց ընտանիքի անդամների կամ այդ անձանց անունից կամ հանձնարարականով գործող այլ անձանց կողմից՝ մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ներմուծման պայմանների պահպանումը հաստատող՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան տրամադրվող փաստաթղթերը ներկայացնելու պայմանով: Հանձնաժողովը կազմում և ապահովում է նշված անձանց կողմից մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ներմուծման պայմանների կատարումը հաստատող այն փաստաթղթերի ցանկի՝ Ինտերնետ ցանցում՝ Միության պաշտոնական կայքում տեղադրումը, որոնք տրվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան. 4) Միության մաքսային տարածքում տեղակայված դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների, հյուպատոսական հիմնարկների աշխատողների, միջազգային կազմակերպություններին կից՝ պետությունների ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների, այլ կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների անձնակազմի (աշխատակիցների, պաշտոնատար անձանց), իրենց հետ բնակվող իրենց ընտանիքի անդամների կողմից Միության մաքսային տարածք ներմուծվող՝ սույն Օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետում նշված անձնական օգտագործման ապրանքները՝ այդպիսի աշխատակից, աշխատող, անձնակազմ կամ իրենց ընտանիքի անդամներ լինելու հանգամանքը հաստատելու պայմանով. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 271 5) սույն Օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետում նշված անձնական օգտագործման ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծվում են դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարների, դիվանագիտական ներկայացուցչությունների դիվանագիտական անձնակազմի անդամների ու հյուպատոսական հիմնարկների հյուպատոսական պաշտոնատար անձանց, իրենց ընտանիքի անդամների կողմից՝ այդպիսի անձինք կամ իրենց հետ բնակվող իրենց ընտանիքի անդամներ լինելու հանգամանքը հաստատելու պայմանով. 6) այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում, որտեղ անձնական օգտագործման ապրանքները ձևակերպվում են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով. 3. Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումն ապահովվում է մաքսատուրքերի, հարկերի վճարողի կողմից: Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել այլ անձինք, որոնք իրավունք ունեն մաքսատուրքեր, հարկեր վճարողի փոխարեն ապահովելու մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումը: Եթե անձնական օգտագործման ապրանքների հետ կապված մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումն ապահովում են մաքսատուրքեր, հարկեր վճարող չհամարվող անձինք, ապա այդ անձինք մաքսատուրքեր, հարկեր վճարողի հետ կրում են մաքսատուրքերը, հարկերը վճարելու համապարտ պարտավորություն. 4. Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը տրամադրվում է ապրանքների բացթողումն իրականացնող մաքսային մարմնին՝ բացառությամբ սույն Օրենսգրքի 146-րդ հոդվածի 7-րդ կետում նշված դեպքերի, ինչպես նաև սույն կետի երկրորդ և երրորդ պարբերություններով նախատեսված դեպքերի: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 271 Սույն Օրենսգրքի 259-րդ հոդվածի 9-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան անձնական օգտագործման ապրանքների հետ կապված մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը տրամադրվում է այն մաքսային մարմնին, որին տրամադրվել է ժամանակավոր պահպանման տակ գտնվող՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ հանդիսացող ավտոտրանսպորտային ու մոտոտրանսպորտային միջոցների և (կամ) ավտոտրանսպորտային ու մոտոտրանսպորտային միջոցների կցանքների օգտագործման թույլտվություն: Սույն Օրենսգրքի 264-րդ հոդվածի 9-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան անձնական օգտագործման ապրանքների հետ կապված մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը տրամադրվում է այն մաքսային մարմնին, որին տրամադրվել է անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների փոխանցման թույլտվություն. 5. Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումն ապահովվում է սույն Օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին կետում նշված կամ սույն Օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված եղանակներով և մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունների կատարումն ապահովելու համար սույն Օրենսգրքին համապատասխան սահմանված կարգով: Անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող են նախատեսվել այնպիսի դեպքեր, երբ անձնական օգտագործման ապրանքների հետ կապված մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը տրամադրվում է մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումն ապահովելու որոշակի միջոցներով՝ բացառությամբ անձնական օգտագործման ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովման. 6. Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումն ապահովելու չափը սահմանվում է որպես մաքսատուրքերի, հարկերի գումար, որը ենթակա կլիներ վճարման այդ ապրանքներն ազատ շրջանառության համար բաց թողնելիս: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 271 Անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ անձնական օգտագործման ապրանքների առանձին կատեգորիաների համար կարող են սահմանվել մաքսատուրքերի, հարկերի կատարումն ապահովելու ֆիքսված չափեր՝ հաշվի առնելով սույն կետի առաջին պարբերությունը. 7. Որպես անձնական օգտագործման ապրանքների հետ կապված մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովում մուտք արված դրամական միջոցների (փողի) վերադարձը (հաշվանցումը) իրականացվում է սույն Օրենսգրքի 10-րդ գլխին համապատասխան սահմանված դեպքերում և կարգով: Գլուխ 38 Միության մաքսային սահմանով միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների տեղաշարժման կարգի և պայմանների առանձնահատկությունները |