FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  158

«Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի ժամկետները.
1. «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը սահմանված է Միության մաքսային օրենսգրքի 229-րդ հոդվածով.
2. Ժամանակավոր արտահանման նպատակներից և պայմաններից կախված՝ հայտարարատուն ներկայացնում է «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի ժամկետը, որը չի կարող գերազանցել այն գործարքի ժամկետը, որի համաձայն՝ ապրանքները ժամանակավոր արտահանվում են Միության մաքսային տարածքից.
3. Եթե ապրանքների ժամանակավոր արտահանումն իրականացվում է այնպիսի գործարքի հիման վրա, որի համար ժամկետներ նախատեսված չեն, ապա ժամանակավոր արտահանման ժամկետը որոշում և ներկայացնում է հայտարարատուն.
4. Մաքսային մարմին ներկայացված դիմումի հիման վրա «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետի երկարաձգումը կատարվում է Միության մաքսային օրենսգրքի 229-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հանձնաժողովի որոշմամբ սահմանված կարգով հայտարարագրում փոփոխություններ կատարելու միջոցով ժամկետի երկարաձգման թույլտվություն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվանից ոչ ուշ.
5. Մաքսային մարմինն ուսումնասիրում է ժամանակավոր արտահանման ժամկետի երկարաձգման մասին դիմումը երեք աշխատանքային օրվա ընթացքում և հայտարարատուին ծանուցում է ժամանակավոր արտահանման ժամկետի երկարաձգման մասին.
6. Ժամանակավոր արտահանման ժամկետի երկարաձգման մասին մաքսային մարմնի մերժման մեջ պետք է նշվեն մերժման հիմքերը։ Մաքսային մարմինը հայտարարատուին գրավոր ծանուցում է նշված մերժման մասին.
7. Միության մաքսային օրենսգրքի 229-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ առանձին տեսակի ապրանքների համար Կառավարությունը կարող է սահմանել ժամանակավոր արտահանման վերջնաժամկետներ: