Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 39.2 Փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը. 1. Փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են՝ 1) անձի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հաղորդումը. 2) կարգապահական խախտման մասին զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները. 3) պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով փաստաբանների պալատին դիմելու մասին դատարանի սանկցիան. 4) իրենց լիազորություններն իրականացնելիս կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող խախտման հատկանիշներ պարունակող արարք հայտնաբերելու մասին փաստաբանների պալատի մարմինների հաղորդումը. 5) փաստաբանի՝ սահմանված ժամկետում անդամավճար չվճարելու վերաբերյալ փաստաբանների պալատի հաշվապահի ներկայացրած տեղեկանքը. 6) փաստաբանի՝ սահմանված ժամկետում վերապատրաստում չանցնելու վերաբերյալ փաստաբանական ակադեմիայի ղեկավարի ներկայացրած տեղեկանքը. 7) հանրային պաշտպանի և սույն օրենքի 41-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում նշված անձանց նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի միջնորդությունը. 2. Անանուն հաղորդումները քննարկման ենթակա չեն. 3. Փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթը կարող է հարուցվել կարգապահական պատասխանատվության հիմքը հայտնաբերելուց հետո` վեցամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան հիմքը ծագելուց երկու տարի հետո: Սույն մասում նշված ժամկետներն անցնելուց հետո կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, իսկ խախտմամբ հարուցված վարույթը ենթակա է կարճման: Կարգապահական վարույթ հարուցելու օրվանից սույն մասով նախատեսված վաղեմության ժամկետը կասեցվում է. 4. Մինչև կարգապահական վարույթ հարուցելու հարցի լուծումը փաստաբանների պալատի նախագահն իրավունք ունի հաղորդում (դիմում, տեղեկանք, միջնորդություն) ներկայացրած անձին (մարմնին) կամ փաստաբանին առաջարկելու ներկայացնել կարգապահական վարույթ հարուցելու համար նշանակություն ունեցող տեղեկությունների վերաբերյալ նյութեր. 5. Փաստաբանների պալատի նախագահը կատարված ուսումնասիրությունների արդյունքով կայացնում է կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշում կամ մերժում է կարգապահական վարույթի հարուցումը՝ կարգապահական վարույթ հարուցելու մասին առիթը ծագելու պահից մեկ ամսվա ընթացքում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 39.2 6. Փաստաբանների պալատի նախագահի՝ կարգապահական վարույթ հարուցելը մերժելու մասին որոշումը հաղորդում ներկայացրած անձը կարող է բողոքարկել փաստաբանների պալատի խորհուրդ կամ դատական կարգով այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում. 7. Կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշման պատճենը որոշումն ընդունելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ուղարկվում է փաստաբանին, որի նկատմամբ կայացվել է կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշումը, և սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 3-րդ կետերով սահմանված դեպքերում՝ այդ կետերում նշված անձանց, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված դեպքում հաղորդվում է հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին. 8. Կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշումն ընդունելուց հետո՝ հինգ օրվա ընթացքում, փաստաբանների պալատի նախագահը փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը (այսուհետ՝ կարգապահական գործ) նախապատրաստելու նպատակով այն հանձնում է սույն օրենքի 39.5-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով սպասարկող անձնակազմի աշխատակցին: |