Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 56 Պարտապանի աշխատավարձի և այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելու հիմքերը. 1. Պարտապանի աշխատավարձի և այլ տեսակի եկամուտների վրա տարածվում է բռնագանձում, եթե` 1) պարտապանը չունի գույք, կամ եղած գույքը բավարար չէ բռնագանձվող գումարը լրիվ մարելու համար. 2) կատարվում է պարբերաբար մուծումների բռնագանձման վերաբերյալ վճիռ. 2. Մինչև 200 000 Հայաստանի Հանրապետության դրամ բռնագանձման ենթակա պահանջով կատարողական վարույթով պարտապանի դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում հարկադիր կատարողը բռնագանձում է տարածում պարտապանի աշխատավարձի և սույն գլխով նախատեսված այլ եկամուտների վրա՝ անկախ շարժական և անշարժ գույքի առկայությունից. 3. 200 000 Հայաստանի Հանրապետության դրամ և ավելի բռնագանձման ենթակա պահանջով կատարողական վարույթով պարտապանի դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում պահանջատիրոջ համաձայնությամբ պարտապանի աշխատավարձի և սույն գլխով նախատեսված այլ եկամուտների վրա կարող է բռնագանձում տարածվել, եթե պարտապանի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների չափը բավարար է, դրանց վրա բռնագանձում տարածելով, պահանջներն առավելագույնը վեց ամսվա ընթացքում մարելու համար՝ անկախ շարժական և անշարժ գույքի առկայությունից. 4. Պարտապանի աշխատավարձի և սույն գլխով նախատեսված այլ եկամուտների անբավարարության դեպքում հարկադիր կատարողը բռնագանձումը տարածում է պարտապանի այլ գույքի վրա. 5. Սույն գլխի կանոնները կիրառվում են պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք կիրառելուն նախորդող մեկ ամսվա համար և դրանից հետո հաշվարկված և պարտապանի ստացած աշխատավարձի և այլ տեսակի եկամուտների նկատմամբ. 6. Պարտապանի ամուսնու՝ սույն գլխով նախատեսված եկամուտները բռնագանձման ենթակա չեն: |