Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 4 Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. բնապահպանական վերահսկողություն՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով և սույն օրենքով սահմանված կարգով բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի (տեսուչի) կողմից իրականացվող գործառույթ, որը նպատակաուղղված է շրջակա միջավայրի՝ մթնոլորտի, ջրերի, հողերի, կենդանական ու բուսական աշխարհի, ներառյալ` անտառների ու բնության հատուկ պահպանվող տարածքների և ընդհանուր օգտագործման ընդերքօգտագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցության տարածքների (ծառեր, թփեր, զբոսայգիներ և այլ կանաչ գոտիներ) պահպանության, դրանց վերականգնման, բնական ռեսուրսների բանական (արդյունավետ) օգտագործման ընդերքօգտագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցության, ինչպես նաև կենսական անվտանգության, վտանգավոր նյութերի ու թափոնների անվտանգ գործածության, ռադիոակտիվ աղտոտվածության, բնապահպանական հարկ և (կամ) բնօգտագործման վճար վճարողների (բացառությամբ ընդերքօգտագործողների) հաշվառման, բնապահպանական հարկի և (կամ) բնօգտագործման վճարի օբյեկտների համար բազաների հաշվարկման, վարչական վիճակագրական հաշվետվությունների ներկայացման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ նորմերի կատարմանը. բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին՝ բնապահպանական օրենսդրության նորմերի պահպանման ու կատարման նկատմամբ օրենքներով սահմանված կարգով վերահսկողություն իրականացնելու իրավասություն ունեցող մարմին. բնապահպանական պետական տեսուչ՝ բնապահպանական օրենսդրության նորմերի պահպանման ու կատարման նկատմամբ օրենքներով սահմանված կարգով վերահսկողություն իրականացնելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձ. ստուգվող սուբյեկտ՝ ֆիզիկական ու իրավաբանական անձինք (ներառյալ` օտարերկրյա), անհատ ձեռնարկատերեր, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններ, որոնց գործառույթների ու գործողությունների կատարման համար բնապահպանական օրենսդրությամբ ամրագրված են շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների բանական օգտագործման համար կատարման ենթակա նորմեր. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 4 դիտարկում ՝ բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից բնապահպանական օրենսդրության պահանջների խախտման կանխարգելման, բացահայտման և նախազգուշացման նպատակով իրականացվող գործողությունների ամբողջություն. դիտարկվող սուբյեկտ ՝ ֆիզիկական ու իրավաբանական անձինք (ներառյալ՝ օտարերկրյա), անհատ ձեռնարկատերեր, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններ, որոնց գործառույթների ու գործողությունների կատարման համար բնապահպանական օրենսդրությամբ ամրագրված են շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների բանական օգտագործման համար կատարման ենթակա նորմեր, և որոնց նկատմամբ բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից սույն օրենքով սահմանված կարգով իրականացվում է դիտարկում. գործունեության կասեցում ՝ գործընթաց, որի միջոցով սույն օրենքով սահմանված դեպքերում անհապաղ ժամանակավորապես դադարեցվում է ստուգվող սուբյեկտի գործունեությունը՝ մարդու իրավունքների և առողջության, պետության շահերի, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանման նպատակով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 4 շրջակա միջավայրի վրա վնասակար ներգործություն՝ շրջակա միջավայրի օբյեկտներ (մթնոլորտ, ջուր, հող, ընդերք, կենսառեսուրս, ներառյալ` անտառ և բնության հատուկ պահպանվող տարածք) արտանետվող, արտահոսվող ու տեղադրվող վնասակար տարրերի համար սահմանված չափաքանակների գերազանցված ազդեցություն. բնական ռեսուրսների գերշահագործում` օրենսդրությամբ սահմանված չափաքանակներից ավել բնական ռեսուրսների օգտագործում. թեմատիկ ստուգում՝ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան ստուգում. ուսումնասիրություն` ստուգվող սուբյեկտների ներկայացրած վարչական վիճակագրական հաշվետվությունների, տվյալների, ինչպես նաև լիազոր մարմնի թույլտվությունների, հանձնարարականների, նորմատիվ ակտերով սահմանված այլ պահանջների վերաբերյալ տեղեկատվության և շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի տվյալների և փաստաթղթերի համադրման ու վերլուծության ընթացքում օրենսդրության պահանջների կատարման համար պատշաճ ձևով (պաշտոնական գրությամբ) նախազգուշացնող և իրավախախտման դեպքերը կանխարգելող` ստուգող մարմնում իրականացվող ներքին ընթացակարգ. բնապահպանական հսկողություն՝ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների կողմից օրենքով սահմանված կարգով իրականացվող գործառույթներ, որոնք նպատակաուղղված են իրենց ենթակա կառույցների կողմից կամ իրենց տնօրինության տակ գտնվող տարածքներում, ներառյալ` ընդհանուր օգտագործման հողային տարածքներում (փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ և հանրության կողմից օգտագործվող այլ տարածքներ) բնապահպանական օրենսդրության պահանջների կատարմանը. ինքնահսկում կամ արտադրական հսկում՝ արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից իրենց գործառույթների և գործողությունների իրականացման ընթացքում շրջակա միջավայրի վրա վնասակար ներգործությունը ժամանակին հայտնաբերելու և հետևանքները վերացնելու նպատակով ներքին մոնիթորինգի և տվյալների գրանցման իրականացում. |