FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  51

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԸ.
1. Բացառությամբ ժամկետային աշխատանքային պայմանագրով մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող մաքսային ծառայողների, մաքսային ծառայության կադրերի ռեզերվում հետագայում ծառայությունը շարունակելու նպատակով գրանցվում են`
    1) սույն օրենքի 48-րդ հոդվածի երկրորդ մասի 4-րդ և 4.1-ին կետերով նախատեսված հիմքերով մաքսային ծառայության պաշտոնից ազատված անձինք.
    3) սույն օրենքի 48-րդ հոդվածի երկրորդ մասի 17-րդ կետով նախատեսված հիմքերով մաքսային ծառայության պաշտոնից ազատված անձինք: 2. Մաքսային ծառայության կադրերի ռեզերվում մաքսային ծառայողների միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված մաքսային ծառայողի 65 տարին լրանալը: Մաքսային ծառայության կադրերի ռեզերվում մաքսային ծառայողները գտնվում են մինչև`
    1) սույն oրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետի լրանալը.
    3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարումը.
    4) «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով սահմանված հիմքերի առաջացումը և (կամ) 32-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները չպահպանելը.
    5) մաքսային ծառայության կադրերի ռեզերվից դուրս գալու մասին քաղաքացու դիմումի հիման վրա կոմիտեի ղեկավարի կողմից համապատասխան որոշման ընդունումը.
    6) հանրային ծառայության պաշտոնում նշանակվելը.
3. Մաքսային ծառայության կադրերի ռեզերվի վարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով: