FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  6

Հանրային տեղեկություններին հասանելիության ապահովումը թվային անվտանգ միջավայրում.
1. Սույն օրենքով սահմանված դեպքերում տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է ապահովել հանրային տեղեկություններին հասանելիություն թվային ձևաչափով: Թվային ձևաչափով հասանելիության դեպքում կիրառվում են ծրագրային հավելվածներ, հավելվածների ծրագրավորման միջերեսներ (API), հարթակներ, որոնք հնարավորություն են տալիս անմիջապես բացահայտելու, նույնականացնելու և վերծանելու կոնկրետ տվյալներ, ներառյալ առանձին փաստեր կամ դրանց ներքին կառուցվածքը (մեքենայաընթեռնելի ձևաչափ).
2. Տեղեկատվություն տնօրինողը, որպես կանոն, հանրային տեղեկությունները բացահայտում է թվային ձևաչափով: Եթե հանրային տեղեկության բացահայտման համար հանրային տեղեկության փոխակերպումը թվային ձևաչափի անհնար է, կամ այդպիսի փոխակերպումն անհամաչափ մեծ ջանք կպահանջի տեղեկատվություն տնօրինողից, ապա տրամադրվում է մուտք բաց տեղեկություններին՝ իրենց սկզբնական կամ ցանկացած այլ ձևաչափով.
3. Հանրային տեղեկությանը թվային ձևաչափով հասանելիություն ապահովելու համար կատարվող ողջամիտ ծախսերը ենթակա են հատուցման: Այդ ծախսերի ձևավորման (հաշվարկի) կարգը և առավելագույն չափը սահմանում է Կառավարությունը՝ հիմք ընդունելով տեղեկությանը հասանելիություն ապահովելու ծախսերը: Հանրային տեղեկության տրամադրման համար «Պետական տուրքի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքներով և այլ օրենքներով սահմանված կարգով ու չափով կարող է գանձվել տուրք կամ վճար.
4. Տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է իր պաշտոնական կայքէջում տեղադրել հանրային տեղեկության հասանելիության ապահովման փոխհատուցման և այլ օրենքներով սահմանված կարգով ու չափով գանձվող տուրքերի կամ վճարների չափերը, հանրային տեղեկությանը հասանելիություն ստանալու կարգը և պայմանները.
5. Եթե անձը պահանջում է ստանալ հանրային տեղեկություն, որը պարունակում է իր վերաբերյալ օրենքով պաշտպանված տեղեկություն կամ որպես օրինական ներկայացուցիչ կամ լիազորագրի հիման վրա պահանջում է հանրային տեղեկություն երրորդ անձի վերաբերյալ, ապա տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է էլեկտրոնային նույնականացման միջոցով նույնականացնել հարցում կատարող անձին:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  6

6. Սույն հոդվածում նշված հանրային տեղեկություններին (այդ թվում՝
    բաց) հասանելիությունն ապահովվում է տեղեկությունների մուտքի միասնական հարթակի միջոցով: