FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  10

Վարկային բյուրոյի ղեկավարները.
1. Վարկային բյուրոյի ղեկավարներ են համարվում վարկային բյուրոյի խորհրդի նախագահը, նրա տեղակալը, խորհրդի անդամները, գործադիր տնօրենը, նրա տեղակալները, գլխավոր հաշվապահը, նրա տեղակալը, վերստուգող հանձնաժողովի ղեկավարը, նրա անդամները, վարկային բյուրոյի տնօրինության անդամները.
2. Վարկային բյուրոյի ղեկավար չեն կարող լինել՝
    1) դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձինք.
    2) դատարանի կողմից ֆինանսական, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից զրկված անձինք.
    3) սնանկ ճանաչված և չմարված (չներված) պարտավորություններ ունեցող անձինք.
    4) անձինք, որոնք անցյալում կատարել են այնպիսի արարք, որը Կենտրոնական բանկի հաստատած ուղեցույցով հիմնավորված` Կենտրոնական բանկի կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ տվյալ անձը` որպես վարկային բյուրոյի ղեկավար, չի կարող պատշաճորեն կառավարել վարկային բյուրոյի գործունեության համապատասխան ոլորտը, կամ նրա գործողությունները կարող են հանգեցնել վարկային բյուրոյի սնանկացմանը, ֆինանսական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկմանը.
    5) օրենքով սահմանված այլ դեպքերում: