FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  33

ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.
1. Բանկի լուծարային կառավարիչը բանկի պարտատերերի պահանջներն առավելագույն չափով բավարարելու նպատակով իրականացնում է սույն օրենքով իրեն վերապահված լիազորությունները, այդ թվում`
    ա) իրավունք ունի միակողմանիորեն լուծելու ցանկացած անձի հետ կնքված աշխատանքային, ծառայությունների մատուցման, գույքի վարձակալության և այլ պայմանագրերը: Լուծարային կառավարիչը չի կարող միակողմանիորեն լուծել բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման պայմանագրերը.
    բ) կնքել քաղաքացիաիրավական ցանկացած գործարք, որն անհրաժեշտ է սույն օրենքով իր վրա դրված պարտականություններն իրականացնելու համար.
    գ) իր նշանակման պահից` երկամսյա ժամկետում, դատարան ներկայացնել սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված հայցադիմումները.
    դ) հրապարակային սակարկություններով վաճառել բանկի միջոցները.
    ե) իրականացնել օրենքով սահմանված այլ լիազորություններ.
1.1. Լուծարային կառավարչի՝ սույն հոդվածի 1-ին կետով վերապահված իրավասությունները չեն տարածվում ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների և դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվների վրա.
2. Լուծարային կառավարիչը, Կենտրոնական բանկի սահմանած կարգով, ցանկով և ձևով, իր գործունեության վերաբերյալ պարբերաբար, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ տեղեկություններ է հրապարակում մամուլում.
3. Լուծարային կառավարիչը Կենտրոնական բանկի սահմանած կարգով, ձևով, հաճախականությամբ և ժամկետներում հաշվետվություններ է ներկայացնում Կենտրոնական բանկ և դատարան.
4. Դատարանն ու Կենտրոնական բանկը իրավունք ունեն լուծարային կառավարչից պահանջել ցանկացած տեղեկություն` նրա գործունեության վերաբերյալ.
5. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նախաձեռնությամբ կամ դատարանի միջնորդությամբ իրականացնել լուծարվող բանկի և (կամ) լուծարային կառավարչի գործունեության ստուգումներ` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  33

Ստուգման արդյունքներով, ինչպես նաև Կենտրոնական բանկ և դատարան ներկայացված հաշվետվություններում արձանագրված` լուծարվող բանկի և (կամ) լուծարային կառավարչի գործունեությունը կարգավորող օրենքների և այլ իրավական ակտերի խախտումների համար Կենտրոնական բանկը կարող է լուծարային կառավարչի նկատմամբ կիրառել սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված պատասխանատվության միջոցներ և (կամ) սույն օրենքի 36-րդ հոդվածով սահմանված միջնորդությամբ դիմել դատարան.
6. Կենտրոնական բանկը կարող է լուծարային կառավարչի նկատմամբ կիրառել հետևյալ պատասխանատվության միջոցները`
    ա) նախազգուշացում և թույլ տրված խախտումը վերացնելու հանձնարարական.
    բ) որակավորման վկայականի ուժը կորցրած ճանաչում.
    գ) տուգանք: Կենտրոնական բանկը սույն մասով սահմանված պատասխանատվության միջոցները կիրառում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Սույն մասով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառումը և (կամ) սույն օրենքի 36-րդ հոդվածով սահմանված հիմքով լուծարային կառավարչի պարտականություններից ազատելը, չեն ազատում լուծարային կառավարչին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պատասխանատվությունից: