FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 11

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

article  13

18. Տրանսպորտային միջոցի պետական հաշվառումը տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի հիման վրա (բացառությամբ «Մաքսային տարանցում» և «ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգերով կամ ֆիզիկական անձանց կողմից ժամանակավոր Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների) տրանսպորտային միջոցի տեխնիկական բնութագրերի վերաբերյալ տեղեկությունների հավաքման և ամրագրման գործառույթ է, որի հետևանքով տրվում են տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր (հաշվառման վկայագրի վրա, բացի հաշվառման տվյալներից, հայերենով և անգլերենով նշվում է նաև «Օտարման հիմք չէ» գրառումը) և (կամ) հաշվառման համարանիշ, բացառությամբ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով կամ «ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից ժամանակավոր մինչև 2 ամիս ժամկետով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների, որոնց դեպքում հաշվառման վկայագիր և համարանիշներ չեն տրվում.
19. Տրանսպորտային միջոցը կարող է չներկայացվել պետական հաշվառման, եթե այն առևտրային նպատակներով ձեռք է բերվել (ներմուծվել է) տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտի կողմից, որը Հայաստանի Հանրապետությունում այն չի շահագործելու, կամ եթե Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգից տարբերվող այլ մաքսային ընթացակարգերով կամ Հայաստանի Հանրապետությունում այն չի շահագործվելու.
20. Տրանսպորտային միջոցը հաշվառվում է սեփականատիրոջ անվամբ (մեկից ավելի սեփականատերերի դեպքում տրանսպորտային միջոցը բոլոր սեփականատերերի համաձայնությամբ հաշվառվում է նրանցից մեկի անվամբ):
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

article  13

20.1. Եթե տրանսպորտային միջոցի սեփականատեր (լիզինգառու) հանդիսացող ֆիզիկական անձը չունի տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք կամ զրկված է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, կամ այդ իրավունքը կասեցված է, ապա պարտավոր է տրանսպորտային միջոցը հաշվառելիս ներկայացնել տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող միայն մեկ անձի տվյալները (անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը կամ անձը հաստատող փաստաթղթի տվյալները, վարորդական վկայականի համարը), որ շահագործելու է այդ տրանսպորտային միջոցը.
20.2. Սույն հոդվածի 20.1-ին մասով նախատեսված դեպքում տրանսպորտային միջոցի հաշվառման գործողություն կատարելիս այն շահագործող անձի ներկայությունը և նրա անձնական տվյալները տրամադրելու վերաբերյալ գրավոր համաձայնությունը պարտադիր են: Շահագործող անձին գրավոր պարզաբանվում է, որ տվյալ տրանսպորտային միջոցով կատարված և տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար կարող է կրել վարչական պատասխանատվություն: Շահագործող անձի կողմից իր անձնական տվյալները տրամադրելու վերաբերյալ համաձայնություն տալու և նրան գրավոր պարզաբանում տալու ձևը սահմանվում է ներքին գործերի լիազոր մարմնի ղեկավարի հրամանով.
20.3. Տրանսպորտային միջոցը շահագործող անձի տվյալները չհայտնելու դեպքում տրանսպորտային միջոցը չի հաշվառվում.
20.4. Տրանսպորտային միջոցը շահագործող անձի փոփոխության դեպքում սեփականատերը (լիզինգառուն) իրավունք ունի սույն հոդվածով սահմանված կարգով ներկայացնելու շահագործող այլ անձի տվյալներ.
20.5. Հաշվառված տրանսպորտային միջոցի սեփականատեր (լիզինգառու) հանդիսացող` տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված ֆիզիկական անձը (անհատ ձեռնարկատերը, իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական անձի ղեկավարը) իրավունք ունի սույն հոդվածով սահմանված կարգով ներկայացնելու տրանսպորտային միջոցը շահագործող անձի տվյալները:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

article  13

20.6. Եթե որպես տրանսպորտային միջոցը շահագործող անձ ներկայացվում են այլ պետությունում ստացած վարորդական վկայական ունեցող և բնակչության պետական ռեգիստրում հաշվառված օտարերկրացու տվյալներ, ապա տրանսպորտային միջոցը շահագործող օտարերկրացու ներկայությունը և նրա վարորդական վկայականը ներկայացնելը պարտադիր է.
20.7. Տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ մահվան դեպքում` մինչև տրանսպորտային միջոցի նկատմամբ նոր սեփականատիրոջ սեփականության իրավունքի պետական գրանցումը, որպես տրանսպորտային միջոցը շահագործող անձ է գրանցվում տրանսպորտային միջոցը փաստացի տիրապետող անձը, որը ներկայացնում է մահացած անձի տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը.
20.8. Տրանսպորտային միջոցը շահագործող անձի` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու կամ այդ անձին տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելու դեպքում ծանուցում է ուղարկվում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական անձի ղեկավարին)` առաջարկելով ներկայացնել տրանսպորտային միջոցը շահագործող նոր անձի տվյալներ.
20.9. Ներքին գործերի լիազոր մարմինը պարտավոր է ապահովել ինչպես սույն հոդվածով նախատեսված` տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (լիզինգառուի) (իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական անձի ղեկավարի), այնպես էլ տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող սեփականատիրոջ (լիզինգառուի) (իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական անձի ղեկավարի) և տրանսպորտային միջոցը շահագործող անձի կամահայտնությունը էլեկտրոնային եղանակով ստանալու հնարավորություն, բացառությամբ սույն հոդվածի 20.1-ին մասով սահմանված` տրանսպորտային միջոցը հաշվառման ներկայացնելու և սույն հոդվածի 20.6-րդ և 20.7-րդ մասերով նախատեսված դեպքերի.
21. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցները ենթակա են հաշվառման սահմանային մաքսային կետերում՝ մաքսային ձևակերպումների հետ միաժամանակ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

article  13

22. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից ժամանակավոր 2 ամսից ավելի ժամկետով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցները ենթակա են հաշվառման ներքին գործերի լիազոր մարմնի կողմից, իսկ մինչև 2 ամիս ժամկետով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցները` մաքսային մարմնի կողմից.
23. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից ժամանակավոր 2 ամսից ավելի ժամկետով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցներին տրվում են ժամանակավոր հաշվառման փաստաթղթեր և հաշվառման համարանիշեր (իսկ եթե տրանսպորտային միջոցի համարանիշերը պարունակում են ոչ լատիներեն տառեր կամ ոչ արաբական թվեր, ապա անկախ ներմուծման ժամկետից տրվում են հաշվառման համարանիշեր), բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի.
24. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից ժամանակավոր Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

article  13

Տրանսպորտային միջոցների պետական գրանցումը, պետական հաշվառումը և սահմանափակումները.
1. Տրանսպորտային միջոցների սեփականության, գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքները ենթակա են պետական գրանցման: Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
1.1. Մինչև տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքի պետական գրանցումը ներքին գործերի լիազոր մարմինը նոտարի ծանուցմամբ գույքի նկատմամբ իրավատիրոջ անվամբ կատարում է իրավունքի վերաբերյալ նախնական նշում, որն ընդգրկում է տրանսպորտային միջոցի վերաբերյալ տեղեկություններ, իրավատիրոջ տվյալները, որի օգտին կատարվում է իրավունքի վերաբերյալ նախնական նշումը.
2. Տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող սեփականության իրավունքը ենթակա է (պետք է ներկայացվի) ճանապարհային ոստիկանությունում պետական գրանցման կողմերի` գործարքն ստորագրելու օրվանից սկսած 15-օրյա ժամկետում, իսկ տրանսպորտային միջոցը «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից ազատ շրջանառության նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծված լինելու դեպքում` հայտարարագրելու օրվանից հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ տրանսպորտային միջոցը խոտանելու հետ կապված հաշվառումից հանելու դեպքերի: Տրանսպորտային միջոցների պետական գրանցումն ու պետական հաշվառումն իրականացվում են տրանսպորտային միջոցը (կամ ներքին գործերի լիազոր մարմնի տրամադրած տրանսպորտային միջոցի տվյալների վերաբերյալ տեղեկանքը) և օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը ճանապարհային ոստիկանություն ներկայացնելուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

article  13

3. Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող տրանսպորտային միջոցի սեփականության, գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքը ծագում է (պետությունը ճանաչում է) պետական գրանցման պահից: Եթե գրավի առարկա տրանսպորտային միջոցը, օրենքին կամ պայմանագրին համապատասխան, պետք է գտնվի գրավառուի մոտ, ապա գրավի իրավունքը ծագում է գրավի առարկա տրանսպորտային միջոցը նրան հանձնելու պահից, իսկ եթե այն հանձնվել է մինչև պայմանագիրը կնքելը, ապա այն կնքելու պահից: Ամուսինների՝ տրանսպորտային միջոցի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքները և սահմանափակումներն ունեն իրավաբանական ուժ, եթե նույնիսկ այդ իրավունքներն առանձին չեն գրանցվել.
4. Տրանսպորտային միջոցի հետ կապված գործարքները չեն կարող իրականացվել առանց տրանսպորտային միջոցի սեփականության վկայականի, իսկ գործարքի կողմերից որևէ մեկի պահանջով՝ նաև ներքին գործերի լիազոր մարմնի՝ այդ տրանսպորտային միջոցի պետական գրանցումն իրականացրած ստորաբաժանման կողմից տրված՝ տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքի: Տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքը տրվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ 5 օր ժամկետով, ընդ որում` նույն տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ յուրաքանչյուր հաջորդ տեղեկանքը տրվում է միայն նախորդ տեղեկանքի գործողության ժամկետի ավարտից հետո: Առանց տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքի իրականացված գործարքներից ծագող իրավունքների՝ արգելադրման առկայության հիմքով չգրանցման ռիսկերը կրում են գործարքի կողմերը.
5. Տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող սեփականության, գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության (նման գործարքն առ ոչինչ է), բացառությամբ այլ երկրներում տվյալ երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով ծագած սեփականության իրավունքի, որի գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

article  13

6. Տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից (տրանսպորտային միջոցը ձեռք բերելուց) հետո մինչև տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը այդ տրանսպորտային միջոցով կատարված իրավախախտումների դեպքում օրենսդրությամբ սեփականատիրոջ համար նախատեսված պատասխանատվությունը կրում է գնորդը, եթե վաճառողն ապացուցում է, որ իրենց միջև կայացել է պատշաճ գործարք.
7. «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից ազատ շրջանառության նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցներին, որոնց սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման ներքին գործերի լիազոր մարմնում, և որոնք չունեն հաշվառման համարանիշեր, կամ դրանց հաշվառման համարանիշերը պարունակում են ոչ լատիներեն տառեր կամ ոչ արաբական թվեր, մաքսային ձևակերպումներից հետո ներքին գործերի լիազոր մարմինը տրամադրում է տարանցիկ համարանիշեր.
8. Տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման համար ներքին գործերի լիազոր մարմին պետք է ներկայանա (ներկայանան)`
    1) օտարողը (կամ նրա ներկայացուցիչը) և ձեռք բերողը (կամ նրա ներկայացուցիչը), եթե օտարումը ձևակերպված է հասարակ գրավոր գործարքով (հասարակ գրավոր գործարքի կատարումը և դրանից ծագող տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը, ինչպես նաև գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցումը կարող են իրականացվել նաև էլեկտրոնային հարթակում՝ առանց ներքին գործերի լիազոր մարմին ներկայանալու, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով).
    2) միայն ձեռք բերողը (կամ նրա ներկայացուցիչը), եթե նա ներկայացնում է՝
    ա. դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ կամ բ. նոտարի վավերացրած օտարման պայմանագիր, իսկ եթե տրանսպորտային միջոցը ձեռք է բերվել այլ երկրում, ապա տվյալ երկրի օրենսդրության իմաստով տրանսպորտային միջոցի նկատմամբ ձեռք բերողի իրավունքը հավաստող պատշաճ փաստաթուղթ կամ մաքսային հայտարարագիր կամ
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

article  13

գ. հարկադիր կատարողի կամ սնանկության գործերով կառավարչի հետ կնքված օտարման պայմանագիր կամ ապրանքային բորսայից տրանսպորտային միջոցը ձեռք բերելու մասին արձանագրություն կամ պայմանագիր կամ դ. տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտի հետ կնքված՝ սույն հոդվածի 3-րդ մասում նշված տրանսպորտային միջոցների օտարման պայմանագիր (հաշիվ-ապրանքագիր) կամ ե. նոտարի կողմից տրված` ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության վկայագիր կամ զ. իրավաբանական անձանց վերակազմակերպման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված փաստաթուղթ կամ է. գրավի առարկա տրանսպորտային միջոցի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու միջոցով սեփականության իրավունքը գրավառուին անցնելը հավաստող օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր.
    3) տրանսպորտային միջոցի մահացած սեփականատիրոջ ժառանգը (կամ նրա ներկայացուցիչը), եթե գրանցվում է նրա անունով.
9. Իրավասու մարմնի թույլտվության հիման վրա վերասարքավորված տրանսպորտային միջոցի` սույն օրենքով նախատեսված իրավունքների պետական գրանցումը և հաշվառումը, բացառությամբ տրանսպորտային միջոցը խոտանելու հետ կապված հաշվառումից հանելու դեպքերի, կատարվում են վերասարքավորված վիճակում տեխնիկական զննություն անցնելուց հետո՝ վերասարքավորման ժամանակ կատարված փոփոխությունների մասով տրանսպորտային միջոցը սարքին լինելու վերաբերյալ տեխնիկական զննության արատորոշման քարտում կատարված գրառման (դրական եզրակացության) հիման վրա: Տրանսպորտային միջոցի վերասարքավորման դեպքում տրանսպորտային միջոցի թողարկման տարեթիվը փոխելը, ինչպես նաև վերասարքավորման հետևանքով այլ մակնիշի տրանսպորտային միջոց հավաքելը (ստեղծելը) արգելվում են.
10. Տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը մերժվում է, եթե`
    1) ներկայացված չեն սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» կետի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` տրանսպորտային միջոցների պետական գրանցման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկով նախատեսված փաստաթղթերը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

article  13

2) չի պահպանվել սույն հոդվածի 2-րդ մասով` տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող սեփականության իրավունքի (բացառությամբ այլ երկրներում տվյալ երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով ծագած սեփականության իրավունքի) գրանցման ներկայացնելու համար սահմանված ժամկետը (առ ոչինչ գործարք), բացառությամբ այն դեպքերի, երբ ժամկետը չպահպանելը (բաց թողնելը) տեղի է ունեցել առանց անձի մեղքի, որի դեպքում անձը կարող է դիմում ներկայացնել բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու համար.
    3) տրանսպորտային միջոցը չի ներկայացվել ներքին գործերի լիազոր մարմին, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերի.
    4) առկա է տրանսպորտային միջոցի իրական (փաստացի) և փաստաթղթային տվյալների անհամապատասխանություն.
    5) տրանսպորտային միջոցը կամ դրա համարակիր մասերից մեկը հետախուզման մեջ է.
    6) oրենքով սահմանված կարգով տրանսպորտային միջոցի նկատմամբ կիրառված է արգելադրում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 243.1-ին հոդվածով սահմանված դեպքերի.
    7) տրանսպորտային միջոցը հավաքված է տարբեր տրանսպորտային միջոցների առանձին մասերից կամ առանձին պահեստամասերից, բացառությամբ ինքնաշեն տրանսպորտային միջոցների.
    8) տրանսպորտային միջոցն առանց համապատասխան թույլտվության կահավորված է առկայծող փարոսիկներով և (կամ) հատուկ ձայնային ազդանշաններով, կամ տրանսպորտային միջոցի թափքի արտաքին մակերևույթի վրա առանց համապատասխան թույլտվության փակցված են գունագծապատկերներ, գրառումներ և այլ նշումներ, կամ դրանք չեն համապատասխանում սահմանված պահանջներին, եթե մինչև տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը մերժելը դրանք հնարավոր չէ վերացնել:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

article  13

11. Տրանսպորտային միջոցի գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցումն իրականացվում է գործարքի կատարման օրվանից հետո` 5-օրյա ժամկետում, ներքին գործերի լիազոր մարմին ներկայացված դիմումի հիման վրա, որին կցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան պատշաճ կազմված տրանսպորտային միջոցի գրավի կամ լիզինգի պայմանագիրը և տրանսպորտային միջոցի սեփականության վկայականի պատճենը, իսկ տրանսպորտային միջոցի սեփականության վկայականը գրավառուի ցանկությամբ պահվում է գրավառուի մոտ: Տրանսպորտային միջոցի գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքը գրանցվում է սույն մասում նշված փաստաթղթերը ներքին գործերի լիազոր մարմին ներկայացնելուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Ներքին գործերի լիազոր մարմինը գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցումն իրականացնում է մատյանում և տրանսպորտային միջոցի հաշվառման քարտում համապատասխան գրառումներ կատարելով: Մատյանի ձևը սահմանում է ներքին գործերի լիազոր մարմնի ղեկավարը.
12. Տրանսպորտային միջոցի գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցումը չի կարող մերժվել, բացառությամբ այն դեպքերի, երբ՝
    1) ներկայացված չեն սույն հոդվածի 11-րդ մասում նշված դիմումը կամ դրան կցվող փաստաթղթերը, կամ չի պահպանվել սույն հոդվածի 11-րդ մասով` տրանսպորտային միջոցի գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցման ներկայացնելու համար սահմանված ժամկետը.
    2) լիզինգի պայմանագրով վարձակալության հանձնվող տրանսպորտային միջոցի նկատմամբ սույն հոդվածի 13-րդ մասով սահմանված կարգով կիրառվել է արգելադրում: