Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 19 ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀՈՂԵՐԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ և ԿԱԶՄԸ. 1. Հատուկ պահպանվող տարածքների հողեր են համարվում գեղագիտական, բնապահպանական, գիտական, պատմական և մշակութային, հանգստյան, առողջարարական և այլ արժեքավոր նշանակություն ունեցող հողամասերը, որոնց համար սահմանված է հատուկ իրավական ռեժիմ: Պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների որոշումներով լիովին կամ մասնակիորեն այդ հողամասերը կարող են սահմանված կարգով հանվել տնտեսական օգտագործումից և քաղաքացիական շրջանառությունից. 2. Հատուկ պահպանվող տարածքների հողերը, ըստ գործառնական նշանակության, դասակարգվում են` 1) բնապահպանական. 2) առողջարարական նպատակներով նախատեսված. 3) հանգստի համար նախատեսված. 4) պատմական և մշակութային. 3. Հատուկ պահպանվող տարածքների հողերի առանձնացման, տրամադրման, օգտագործման և պահպանման կարգը սահմանում է կառավարությունը. 4. Հատուկ պահպանվող տարածքների հողերի սահմանման կարգն ու օգտագործման նկատմամբ սահմանափակումները, իրավական ռեժիմը սահմանվում են օրենքով. 5. Հատուկ պահպանվող տարածքների հողերի վրա դրանց գործառնական նշանակությանը և սահմանված իրավական ռեժիմին հակասող ցանկացած գործունեություն արգելվում է. 6. Հատուկ պահպանվող տարածքներում սահմանվում են գոտիներ, որոնցում սահմանվում է հողերի օգտագործման և հողամասերի սահմանափակումների հատուկ իրավական ռեժիմ, այդ թվում` սերվիտուտներ: Այդ գոտիների սահմաններում սեփականատերերի հողամասերը չեն վերցվում, բացառությամբ, երբ գոտու համար սահմանված ռեժիմով այդ հողամասերը լիովին հանվում են տնտեսական շրջանառությունից, ինչպես նաև օրենքներով նախատեսված դեպքերում: |