Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 217 Լիցենզիայի հետ կապված լիազոր մարմնի որոշումների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը. 1. Վարչական դատարանին ընդդատյա են լիցենզիայի հետ կապված լիազոր մարմնի որոշումների վիճարկման վերաբերյալ հետևյալ գործերը. 1) լիցենզիա ստանալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու կամ լիցենզիայի վերաձևակերպման վերաբերյալ հայտը մերժելու մասին լիազոր մարմնի որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը. 2) լիցենզիայի կամ լիցենզիայի ներդիրի պատճենի տրամադրման վերաբերյալ հայտը մերժելու մասին լիազոր մարմնի որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը. 3) գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործողությամբ զբաղվելու վերաբերյալ հայտի մերժման մասին լիազոր մարմնի որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը. 4) լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ այդ որոշումը չվերացնելու մասին լիազոր մարմնի որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը. 5) լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին լիազոր մարմնի որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը. 6) որակավորման ստուգման արդյունքների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը: |