Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 77.1 Ընդհանուր ժողովի հանձնաժողովների անդամների լիազորությունների դադարումը և դադարեցումը. 1. Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են՝ 1) նրա լիազորությունների ժամկետն ավարտվելու դեպքում. 2) հրաժարական ներկայացնելու դեպքում. 3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող ճանաչվելու կամ մահացած հայտարարվելու դեպքում. 4) նրա նկատմամբ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ կայացվելու կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցվելու դեպքում. 5) նրա մահվան դեպքում. 6) դատավոր անդամի պարագայում՝ որպես դատավոր՝ լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու դեպքում. 2. Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցվում են՝ 1) երկարատև անաշխատունակության կամ այլ հարգելի պատճառով մեկ տարվա ընթացքում հանձնաժողովի նիստերի առնվազն կեսից բացակայելու դեպքում. 2) մեկ տարվա ընթացքում հանձնաժողովի նիստերից անհարգելի պատճառով առնվազն երկու անգամ բացակայելու դեպքում. 3) առնվազն մեկ անգամ քվեարկությունից հրաժարվելու կամ ձեռնպահ մնալու դեպքում, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված քվեարկությանը մասնակցությունը բացառող դեպքերի. 4) օրենքով և Հանձնաժողովի աշխատակարգով նախատեսված իր պարտականությունները չկատարելու դեպքում. 3. Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցնելու հարցը լուծելու համար Հանձնաժողովի նախագահի կողմից նիստ չհրավիրվելու դեպքում այն հրավիրվում է Հանձնաժողովի առնվազն երեք անդամի կողմից: Հանձնաժողովը կայացնում է որոշում Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցնելու մասին. 4. Հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարում են նրա՝ որպես Հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարման կամ դադարեցման, ինչպես նաև նրա՝ Հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացնելու դեպքում: Հանձնաժողովի նախագահի կողմից իր պարտականությունները չկատարելը հիմք է Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ նրա լիազորությունները դադարեցնելու համար։ |
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 77.1 5. Հանձնաժողովի անդամի թափուր տեղ առաջանալու դեպքում Հանձնաժողովի նախագահը յոթնօրյա ժամկետում դիմում է Վճռաբեկ դատարանի նախագահին՝ արտահերթ Ընդհանուր ժողով հրավիրելու և հանձնաժողովի նոր անդամի ընտրությունը կազմակերպելու համար: Արտահերթ Ընդհանուր ժողով պետք է հրավիրվի Հանձնաժողովի նախագահի դիմումն ստանալու պահից մեկամսյա ժամկետում: |