Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 150 Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը հրապարակելը և դրա իրավական հետևանքները. 1. Սույն օրենքի 149-րդ հոդվածով նախատեսված հիմքերով լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն անմիջապես հրապարակվում է: Նշված որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, եթե որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ. 2. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու որոշման ուժի մեջ մտնելու պահից վերահսկվողը զրկվում է ապահովագրական, վերաապահովագրական կամ ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնելու իրավունքից (բացառությամբ օրենքով նախատեսված գործարքների, որոնք ուղղված են նրա ստանձնած պարտավորությունների կատարմանը, միջոցների իրացմանը և դրանց վերջնական բաշխմանը) և օրենքով սահմանված կարգով լուծարվում է. 3. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման պատճենն այն ընդունվելուց հետո` եռօրյա ժամկետում, տրամադրվում է վերահսկվողին: Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման բողոքարկումը դատարան չի կասեցնում այդ որոշման գործողությունը գործի ողջ դատական քննության ընթացքում: |