Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 14 2) ծրագրավորվող արդյունքները և միջոցառումները չեն կրկնօրինակում այլ արտադրողների արդյունքներն ու միջոցառումները և չեն հանգեցնում ռեսպոնդենտների ծանրաբեռնվածության ավելացմանը. 8. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրագործվող պաշտոնական վիճակագրության միջոցառումները ծրագրերում ներառվում են ըստ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ներկայացված տեղեկատվության. 9. Վիճակագրական կոմիտեն, սերտորեն համագործակցելով պաշտոնական վիճակագրության այլ արտադրողների հետ, պատասխանատու է տարեկան վիճակագրական ծրագրի կատարման հաշվետվությունը ներկայացնելու համար՝ անհրաժեշտության դեպքում ներառելով նաև բարելավման միջոցառումներ. 10. Հաշվետվությունները ներկայացվում են Պետական խորհրդի հաստատմանը: Կատարման վերաբերյալ հաշվետվությունները և Հանրային խորհրդի գրավոր կարծիքը կրում են հրապարակային բնույթ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 14 Ազգային վիճակագրական ծրագրերի կազմումը. 1. Հայաստանի Հանրապետության տարածքում պաշտոնական վիճակագրության իրագործման հիմքը վիճակագրական ծրագրերն են. 2. Վիճակագրական ծրագրերը ներառում են երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական իրավիճակի դիտարկման համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվությունը` հաշվի առնելով առկա ռեսուրսների սահմանափակումները, վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վրա դրվող պարտականությունների ծավալը և ծախսերի արդյունավետությունը. 3. Վիճակագրական ծրագրով նախատեսված գործունեության ուղղություններն ու միջոցառումները հաշվի են առնում երկրի ցուցանիշների համադրելիությունը միջազգային վիճակագրական չափանիշներին, երկարաժամկետ միջակայքում միտումները բացահայտելու նպատակով ապահովում են դրանց հնարավոր կայուն պարբերականությունը և տարեկան կտրվածքով պաշտոնական վիճակագրությանը հատկացվող ռեսուրսների հետ համաչափությունը. 4. Վիճակագրական ծրագրերը մշակվում են պաշտոնական վիճակագրության օգտագործողների պահանջարկի ուսումնասիրության հիման վրա. 5. Հնգամյա և տարեկան վիճակագրական ծրագրերը մշակվում են որպես արդյունավետ ռազմավարական և օպերատիվ կառավարման ու համակարգման առանցքային գործիքներ՝ ողջ ազգային վիճակագրական համակարգի համար. 6. Վիճակագրական կոմիտեն պատասխանատու է վիճակագրական ծրագրեր կազմելու համար՝ սերտորեն համագործակցելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, պաշտոնական վիճակագրության այլ արտադրողների, օգտագործողների, ռեսպոնդենտների և վարչական տվյալներ տրամադրողների հետ. 7. Պետական խորհուրդը վիճակագրական ծրագրերի մեջ այլ արտադրողների, նրանց ծրագրավորած արդյունքների և համապատասխան միջոցառումների ներառման մասին որոշումներն ընդունում է թափանցիկ փաստաթղթավորված գործընթացի հիման վրա՝ ղեկավարվելով հետևյալ չափանիշներով. 1) արտադրողը պաշտոնական գրությամբ Պետական խորհրդին իրազեկում է սույն օրենքի դրույթների և սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքների պահպանման ունակության և պատրաստակամության մասին. |