Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ article 3 5) փոքր և միջին կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտ՝ Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի (IASB) հրապարակած և «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում գործողության մեջ դրված փոքր և միջին կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտը (այսուհետ` ՓՄԿ-ների ՖՀՄՍ). 6) հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպություն՝ կազմակերպություն, որը՝ ա. Հայաստանի Հանրապետության տարածքում արժեթղթերի հրապարակային առաջարկ կատարող անձ կամ հաշվետու թողարկող է, բացառությամբ արժեթղթերի հրապարակային առաջարկ կատարող անձ կամ հաշվետու թողարկող հանդիսացող Արժույթի միջազգային հիմնադրամի, Եվրոպական կենտրոնական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, այլ միջազգային կազմակերպությունների, որոնց անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը, կամ բ. բանկ է, վարկային կազմակերպություն, վճարահաշվարկային կազմակերպություն, ներդրումային ընկերություն, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձ, կարգավորվող շուկայի oպերատոր, կենտրոնական դեպոզիտարիա, ապահովագրական ընկերություն, վերաապահովագրական ընկերություն, ապահովագրական բրոքերային կազմակերպություն կամ ներդրումային ֆոնդի կառավարիչ. 7) խոշոր կազմակերպություն՝ կազմակերպություն, որը հաշվետու տարվա (որի համար պետք է կազմվեն ֆինանսական հաշվետվությունները) վերջի դրությամբ գերազանցել է հետևյալ երեք ցուցանիշներից առնվազն երկուսը. ա. ֆինանսական վիճակի մասին հաշվետվության (հաշվեկշռի) ընդհանուր գումարը՝ 10 միլիարդ Հայաստանի Հանրապետության դրամ (այսուհետ՝ ՀՀ դրամ), բ. գործունեությունից հասույթը՝ 20 միլիարդ ՀՀ դրամ, գ. վիճակագրական կոմիտեի սահմանած կարգով հաշվարկված՝ աշխատողների միջին տարեկան թիվը՝ 250. 8) միջին կազմակերպություն՝ կազմակերպություն, որը փոքր կազմակերպություն կամ միկրոկազմակերպություն չէ և հաշվետու տարվա (որի համար պետք է կազմվեն ֆինանսական հաշվետվությունները) վերջի դրությամբ չի գերազանցել հետևյալ երեք ցուցանիշներից առնվազն երկուսը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ article 3 15) միջին խումբ՝ խումբ, որը փոքր խումբ չէ և մայր կազմակերպության հաշվետու տարվա (որի համար պետք է կազմվեն ֆինանսական հաշվետվությունները) վերջի դրությամբ համախմբման հիմունքով չի գերազանցել հետևյալ երեք ցուցանիշներից առնվազն երկուսը. ա. ֆինանսական վիճակի մասին հաշվետվության (հաշվեկշռի) ընդհանուր գումարը՝ 10 միլիարդ ՀՀ դրամ, բ. գործունեությունից հասույթը՝ 20 միլիարդ ՀՀ դրամ, գ. վիճակագրական կոմիտեի սահմանած կարգով հաշվարկված՝ աշխատողների միջին տարեկան թիվը՝ 250. 16) փոքր խումբ՝ խումբ, որը մայր կազմակերպության հաշվետու տարվա (որի համար պետք է կազմվեն ֆինանսական հաշվետվությունները) վերջի դրությամբ համախմբման հիմունքով չի գերազանցել հետևյալ երեք ցուցանիշներից առնվազն երկուսը. ա. ֆինանսական վիճակի մասին հաշվետվության (հաշվեկշռի) ընդհանուր գումարը՝ 2 միլիարդ ՀՀ դրամ, բ. գործունեությունից հասույթը՝ 4 միլիարդ ՀՀ դրամ, գ. վիճակագրական կոմիտեի սահմանած կարգով հաշվարկված՝ աշխատողների միջին տարեկան թիվը՝ 100. 17) փորձագետ հաշվապահ՝ մասնագիտացված կառույցի անդամ հանդիսացող ֆիզիկական անձ, որն ունի փորձագետ հաշվապահի որակավորում. 18) աուդիտոր՝ ըստ «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի սահմանման. 19) պրոֆեսիոնալ հաշվապահների մասնագիտական էթիկայի կանոնագիրք (այսուհետ՝ Մասնագիտական էթիկայի կանոնագիրք)՝ ըստ «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի սահմանման. 20) մասնագիտացված կառույց՝ ըստ «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքի սահմանման. 2. Որպես այլընտրանք՝ սույն հոդվածի 1-ին մասի 14-16-րդ կետերի «ա» և «բ» ենթակետերում նշված ցուցանիշները կարելի է հաշվարկել ոչ թե համախմբման հիմունքով, այլ համապատասխան ցուցանիշների թվաբանական գումարման միջոցով: Այս դեպքում «ա» և «բ» ենթակետերում նշված ցուցանիշների սահմանաչափերը համապատասխանաբար ավելանում են 20 տոկոսով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ article 3 Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները. 1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. 1) հաշվապահական հաշվառում՝ կազմակերպության ակտիվների, սեփական կապիտալի, պարտավորությունների վիճակի ու շարժի, ինչպես նաև եկամուտների և ծախսերի վերաբերյալ դրամական արտահայտությամբ տեղեկատվության հավաքման, գրանցման և ընդհանրացման համակարգ` գործառնությունների, այլ դեպքերի և իրադարձությունների համընդհանուր և փաստաթղթային հաշվառման միջոցով. 2) ֆինանսական հաշվետվություններ՝ կազմակերպության ֆինանսական վիճակի և ֆինանսական արդյունքների համակարգված ներկայացում. 3) ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներ (այսուհետ՝ ամբողջական ՖՀՄՍ-ներ)՝ Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի (IASB) հրապարակած և «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում գործողության մեջ (սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կազմակերպությունների համար՝ անկախ այդ գործողությունից) դրված ստանդարտները և դրանց մեկնաբանությունները: Ամբողջական ՖՀՄՍ-ները ներառում են` ա. ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները (IFRS), բ. հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտները (IAS), գ. Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների մեկնաբանությունների կոմիտեի մեկնաբանությունները (IFRIC), դ. Մեկնաբանությունների մշտական կոմիտեի մեկնաբանությունները (SIC). 4) ֆինանսական հաշվետվությունների հայեցակարգային հիմունքներ՝ Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի (IASB) հրապարակած և «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում գործողության մեջ դրված ֆինանսական հաշվետվությունների հայեցակարգային հիմունքները (այսուհետ՝ հայեցակարգային հիմունքներ). |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ article 3 ա. ֆինանսական վիճակի մասին հաշվետվության (հաշվեկշռի) ընդհանուր գումարը՝ 10 միլիարդ ՀՀ դրամ, բ. գործունեությունից հասույթը՝ 20 միլիարդ ՀՀ դրամ, գ. վիճակագրական կոմիտեի սահմանած կարգով հաշվարկված՝ աշխատողների միջին տարեկան թիվը՝ 250. 9) փոքր կազմակերպություն՝ կազմակերպություն, որը միկրոկազմակերպություն չէ և հաշվետու տարվա (որի համար պետք է կազմվեն ֆինանսական հաշվետվությունները) վերջի դրությամբ չի գերազանցել հետևյալ երեք ցուցանիշներից առնվազն երկուսը. ա. ֆինանսական վիճակի մասին հաշվետվության (հաշվեկշռի) ընդհանուր գումարը՝ 2 միլիարդ ՀՀ դրամ, բ. գործունեությունից հասույթը՝ 4 միլիարդ ՀՀ դրամ, գ. վիճակագրական կոմիտեի սահմանած կարգով հաշվարկված՝ աշխատողների միջին տարեկան թիվը՝ 100. 10) միկրոկազմակերպություն՝ կազմակերպություն, որը հաշվետու տարվա (որի համար պետք է կազմվեն ֆինանսական հաշվետվությունները) վերջի դրությամբ չի գերազանցել հետևյալ երեք ցուցանիշներից առնվազն երկուսը. ա. ֆինանսական վիճակի մասին հաշվետվության (հաշվեկշռի) ընդհանուր գումարը՝ 175 միլիոն ՀՀ դրամ, բ. գործունեությունից հասույթը՝ 350 միլիոն ՀՀ դրամ, գ. վիճակագրական կոմիտեի սահմանած կարգով հաշվարկված՝ աշխատողների միջին տարեկան թիվը՝ 10. 11) խումբ՝ մայր կազմակերպությունը և իր դուստր կազմակերպությունները. 12) մայր կազմակերպություն՝ կազմակերպություն, որը վերահսկում է մեկ կամ ավելի դուստր կազմակերպությունների. 13) դուստր կազմակերպություն՝ կազմակերպություն, որը վերահսկվում է մեկ այլ կազմակերպության կողմից. 14) խոշոր խումբ՝ խումբ, որը մայր կազմակերպության հաշվետու տարվա (որի համար պետք է կազմվեն ֆինանսական հաշվետվությունները) վերջի դրությամբ համախմբման հիմունքով գերազանցել է հետևյալ երեք ցուցանիշներից առնվազն երկուսը. ա. ֆինանսական վիճակի մասին հաշվետվության (հաշվեկշռի) ընդհանուր գումարը՝ 10 միլիարդ ՀՀ դրամ, բ. գործունեությունից հասույթը՝ 20 միլիարդ ՀՀ դրամ, գ. վիճակագրական կոմիտեի սահմանած կարգով հաշվարկված՝ աշխատողների միջին տարեկան թիվը՝ 250. |