Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆՈՂ` ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 3 Փոխհատուցման ժամանակահատվածը. 1. Համայնքի բյուջեի կորուստները, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ և երրորդ մասերով նախատեսված դեպքերի, ենթակա են փոխհատուցման այդ կորուստներն առաջացնող օրենքն ուժի մեջ մտնելու տարվա և դրան հաջորդող երկու տարիների համար (այսուհետ` փոխհատուցման ժամանակահատված), եթե այլ բան նախատեսված չէ այդ օրենքով. 2. Եթե համայնքի բյուջեի կորուստներն առաջացնող օրենքի նորմի գործողության ժամկետը չի գերազանցում սույն հոդվածի առաջին մասում նշված փոխհատուցման ժամանակահատվածը` երեք տարին, ապա փոխհատուցման ժամանակահատվածն այդ օրենքի նորմի գործողության ժամկետն է. 3. «Հողի հարկի արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքների համար սահմանված արտոնությունների գծով համայնքի բյուջեի կորուստների փոխհատուցման ժամանակահատվածը այդ նույն օրենքով սահմանված արտոնությունների գործողության ժամկետն է: |