Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 10 ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՎԱՏՈՄՍԵՐԻ ՁևԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ. 1. Գրավատունը գույքը գրավ ընդունելիս ձևակերպում է գրավատոմս` երկու օրինակից: Յուրաքանչյուր գրավատոմս ունի իր հերթական համարը. 2. Գրավատոմսի ձևը սահմանում է լիազոր մարմինը. 3. Գույքի գրավադրումը ձևակերպվում է մեկ գրավատոմսով, եթե` ա) գրավադրվող գույքը հնարավոր չէ բաժանել առանց այդ գույքի որակական հատկանիշների փոփոխման. բ) գրավադրվող գույքը ապահովում է միայն մեկ վարկային պայմանագրի կատարումը. 4. Գրավատոմսում նշվում են` ա) գրավատան լրիվ անվանումը և գրավատուի անձնագրային տվյալները. բ) համապատասխան վարկի պայմանագրի համարը. գ) գրավադրվող գույքն ընդունելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, ինչպես նաև գրավադրվող գույքի` գրավատան և գրավատուի միջև համաձայնեցված արժեքը (այսուհետ` գույքի արժեք). դ) գրավադրվող գույքի նկարագրությունը, ընդ որում, եթե գրավադրվող գույքը հնարավոր է մասնատել առանց այդ գույքի ապրանքային հատկանիշներն էապես վնասելու, բայց այն հանձնվում է առանց մասնատելու, ապա գրավատոմսում տրվում է յուրաքանչյուր մասի առանձին և բավարար նկարագրությունը. 5. Գրավատոմսը համարվում է ձևակերպված, եթե դրանում կատարվել է սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված բոլոր նշումները և գրավատոմսի յուրաքանչյուր օրինակն ստորագրված է գրավատան ներկայացուցչի ու գրավատուի կողմից: Գրավատոմսի մեկ օրինակը պահվում է գրավատանը, իսկ մյուս օրինակը հանձնվում է գրավատուին: Ձևակերպումից հետո գրավատոմսում բոլոր փոփոխությունները կատարվում են գրավատանը և գրավատուի մոտ պահվող գրավատոմսերի օրինակներում: Ընդ որում, ձևակերպումից հետո գրավատոմսում յուրաքանչյուր փոփոխություն վավերացվում է գրավատան ներկայացուցչի և գրավատուի ստորագրություններով. 6. Գույքը գրավատուին վերադարձնելիս գրավատան և գրավատուի մոտ պահվող գրավատոմսերի օրինակներում (բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքի) պարտադիր նշվում և գրավատուի ստորագրությամբ վավերացվում են ստորև նշված տեղեկությունները` ա) գույքի փաստացի վերադարձման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը. բ) վերադարձվող գույքի նկարագրությունը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 10 7. Եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավատան կողմից գույքն ամբողջությամբ իրացվում է գրավատուի պարտավորությունների կատարումն ապահովելու համար, ապա սույն հոդվածի իմաստով գրավատոմսը դադարած է համարվում անկախ գրավատուի համաձայնությունը հավաստող գրառումներից (ստորագրությունից), իսկ գրավատոմսը պահպանվում է սույն օրենքով սահմանված կարգով` պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացման ընթացակարգի օրինականությունը հիմնավորող փաստաթղթերի հետ միասին: |