Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 8 12) համայնքների ֆինանսական հնարավորությունների միջև առկա տարբերությունների նվազեցման նպատակով ֆինանսական համահարթեցման միջոցով աջակցությունը. 13) տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հաշվետվողականությունը, հրապարակայնությունն ու թափանցիկությունը. 14) տեղական ինքնակառավարմանը համայնքի բնակիչների մասնակցությունը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 8 Տեղական ինքնակառավարման սկզբունքները. 1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է տեղական ինքնակառավարումը` որպես ժողովրդավարության էական հիմքերից մեկը: Տեղական ինքնակառավարումը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա. 1) ընդհանուր իրավասությունը` համայնքային շահերին վերաբերող, ցանկացած գործունեության իրականացման իրավունքն է, եթե օրենքով այլ մարմինների դրանք վերապահված չեն. 2) տեղական ինքնակառավարման իրավունքի իրականացումը՝ ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ, ընդհանուր, հավասար, ազատ ընտրական իրավունքի հիման վրա ընտրված տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով. 3) պետական մարմինների լիազորությունների փոխանցումը տեղական ինքնակառավարման մարմիններին, եթե այդ լիազորություններն առավել արդյունավետ կարող են իրականացվել համայնքներում. 4) համայնքի իրավունքների, օրինական շահերի և սեփականության` օրենքով սահմանված կարգով պաշտպանությունը. 5) տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ամբողջականությունն ու բացառիկությունը: Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացմանը միջամտության դեպքերն ու կարգը սահմանվում են միայն օրենքով. 6) համայնքների սահմանների փոփոխությունների իրականացումն օրենքով սահմանված կարգով՝ հանրային շահերից ելնելով, լսելով համայնքի կարծիքը. 7) տեղական ինքնակառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով այլ համայնքների հետ համագործակցելը և միջհամայնքային միավորումներ ստեղծելը. 8) տեղական ինքնակառավարման մարմինների ներքին կառուցվածքների համապատասխանեցումը համայնքային խնդիրների լուծմանը. 9) տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության նկատմամբ իրավական և մասնագիտական հսկողության համաչափությունը. 10) տեղական ինքնակառավարման մարմինների պարտադիր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների համապատասխանությունը. 11) համայնքների բյուջեների ինքնուրույնությունը` տեղական ինքնակառավարման մարմինների օրենքով սահմանված աղբյուրներից համայնքային բյուջե ձևավորելու և սեփական պատասխանատվությամբ այն տնօրինելու հնարավորությունն է. |