FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  117

Թռիչքների և ավիացիոն անվտանգության կանոնները խախտելը. Օդանավակայանի շրջանում օդանավակայանի ճանաչման համար ընդունված տարբերիչ նշաններին և կառուցվածքներին նմանվող որևէ նշան և կառուցվածք տեղադրելը կամ առանց օդանավակայանի ադմինիստրացիայի թույլտվության հրատեխնիկական առարկաներ այրելը կամ օդանավերի թռիչքների համար վտանգավոր թռչունների զանգվածային կուտակմանը նպաստող օբյեկտներ կառուցելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով: Շենքերի և շինությունների վրա գիշերային և ցերեկային տարբերիչ նշանների կամ կառուցվածքների տեղադրման կանոնները չկատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով: Օդանավակայանի սարքավորումները, օդանավակայանի նշանները, օդանավերը և դրանց սարքավորումները վնասելը, որը չի առաջացրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հետևանքներ` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով: Առանց պատշաճ թույլտվության օդանավակայանների (բացի օդանավերի մեկնակայաններից) աերոդրոմների, թռիչքների ռադիոապահովման և լուսաապահովման օբյեկտների տարածքով անցնելը կամ երթևեկելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով: Օդանավակայաններում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կանոնների խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: Փոխադրողի կողմից «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված պահանջները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով: