FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ

article  34

Վարչական վարույթի չհարուցումը և կարճումը.
1. Հանձնաժողովը վարչական վարույթ չի հարուցում, իսկ հարուցված վարույթը կարճում է, եթե՝
    1) բացակայում է վարչական իրավախախտումը.
    2) քննարկվող հարցի առնչությամբ առկա է վարչական կամ դատական ակտ, կամ հարցը վարչական կամ դատարանի վարույթի ներքո է.
    3) դիմումով առաջադրված հարցը դուրս է հանձնաժողովի իրավասությունից.
    4) անձն օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով ենթակա է ազատման պատասխանատվությունից.
    5) արարքը, իրավակարգավորման փոփոխությամբ պայմանավորված, դադարել է իրավախախտում համարվելուց.
    6) լրացել է վարչական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը.
    7) լրացել է սույն օրենքի 33-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված ժամկետը, և այդ ընթացքում չի վերացել վարչական վարույթի կասեցման հիմք հանդիսացած հանգամանքը.
    8) դիմում-բողոքի հիման վրա հանձնաժողովի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի շրջանակում դիմողը գրավոր հրաժարվում է իր դիմումից.
    9) կարգավորվող անձը լուծարվել կամ մահացել է.
    10) առկա են օրենքով նախատեսված այլ հիմքեր.
2. Հանձնաժողովը վարչական վարույթ կարող է չհարուցել, իսկ հարուցված վարչական վարույթը կարճել, եթե՝
    1) կարգավորվող անձը սպառողին կամ դիմող անձին վճարել է խախտման համար հանձնաժողովի հաստատած կանոններով նախատեսված տույժը․ 2) մինչև պատասխանատվության միջոց կիրառելու մասին հանձնաժողովի որոշման ընդունումը կարգավորվող անձը վերացրել է թույլ տված խախտումը, և եթե դրա հետևանքով չի վտանգվել և չէր կարող վտանգվել համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը, այն ուղղակիորեն չի հանգեցրել մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման, լիցենզիայի (թույլտվության) պայմանների կոպիտ խախտման, այլ կարգավորվող անձի օրինական շահերի խախտման, կարգավորվող գործունեության խոչընդոտման կամ լիցենզիայի (թույլտվության) պայմանների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, և առկա չէ խախտման կատարման կրկնակիություն։ Սույն կետի իմաստով՝ խախտման կատարման կրկնակիություն է համարվում այդ խախտումը վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը։