Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 195 Ներքին սպառման համար վերամշակման գործողությունների արդյունքում գոյացած թափոնները և արտադրական կորուստները. 1. Ներքին սպառման համար վերամշակման գործողությունների արդյունքում գոյացած թափոնները ենթակա են սույն Օրենսգրքով նախատեսված մաքսային ընթացակարգերով ձևակերպման՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նշված թափոնները, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, ճանաչվել են առևտրային նպատակներով հետագա օգտագործման համար ոչ պիտանի, կամ այդպիսի թափոնները, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, ենթակա են թաղման, վնասազերծման, ուտիլիզացման կամ այլ եղանակով ոչնչացման. 2. Ներքին սպառման համար վերամշակման գործողությունների արդյունքում գոյացած թափոնները հայտարարատուի կողմից ընտրված մաքսային ընթացակարգով ձևակերպվելու դեպքում դիտարկվում են որպես Միության մաքսային տարածք այդ վիճակում ներմուծված. 3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված այն թափոնները, որոնք ենթակա չեն մաքսային ընթացակարգերով ձևակերպման, ստանում են Միության ապրանքների կարգավիճակ և համարվում են մաքսային հսկողության տակ չգտնվող՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ առևտրային նպատակներով հետագա գործածության համար դրանք ոչ պիտանի ճանաչելու օրվանից կամ թափոնները թաղելու, վնասազերծելու, ուտիլիզացնելու կամ այլ եղանակով ոչնչացնելու փաստը կամ այդպիսի գործողությունների կատարման համար դրանց փոխանցման փաստը հաստատող փաստաթղթերը մաքսային մարմին ներկայացնելու օրվանից. 4. «Ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա այն ապրանքները, որոնք ներքին սպառման համար վերամշակման գործողությունների կատարման հետևանքով անվերադարձ կորսվել են, և որոնք մաքսային մարմինների կողմից ճանաչվել են որպես արտադրական կորուստ, «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելիս ենթակա չեն մաքսային ընթացակարգերով ձևակերպման: |