Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 19 Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային հավաքածուի կազմը. 1. Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկվում են պետական կամ համայնքային, հավատարմագրված ոչ պետական թանգարանների և Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուում հաշվառված՝ հավաքածու ունեցող ոչ պետական թանգարանների բացառիկ արժեք ունեցող թանգարանային առարկաները և հավաքածուները՝ համաձայն դրանց ընտրության չափորոշիչների: Թանգարանների հավաքածուներից թանգարանային առարկաները և հավաքածուները Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկելու կարգը հաստատում է Կառավարությունը. 2. Ոչ պետական թանգարանների սեփականություն համարվող բացառիկ արժեք ունեցող առարկաները և հավաքածուները Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկվում են սեփականատիրոջ գրավոր համաձայնությամբ՝ սահմանելով, որ առարկայի օտարման դեպքում Հայաստանի Հանրապետությունն ունի գնման նախապատվություն։ |