FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  249

Ընդհանուր սեփականության փոխադրամիջոցների գույքահարկի գումարի հաշվարկման կարգը.
1. Ընդհանուր սեփականություն հանդիսացող` փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտի համար փոխադրամիջոցների գույքահարկը հաշվարկվում է փոխադրամիջոցի ամբողջ հարկման բազայից` հաշվառող մարմինների կողմից.
2. Հաշվառող մարմինները, հիմք ընդունելով շարժական գույքի կադաստր վարող մարմնից Օրենսգրքի 250-րդ հոդվածով սահմանված կարգով ստացված տեղեկությունները, համասեփականատեր փոխադրամիջոցների գույքահարկ վճարողների փոխադրամիջոցների գույքահարկը հաշվարկում են`
    1) ընդհանուր համատեղ սեփականության դեպքում` փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտի ամբողջ հարկման բազայի համար Օրենսգրքի 248-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված ամբողջ հարկային պարտավորությունը` համասեփականատերերից որևէ մեկի համար.
    2) ընդհանուր բաժնային սեփականության դեպքում` փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտի ամբողջ հարկման բազայի համար Օրենսգրքի 248-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված հարկային պարտավորությունը` համասեփականատերերից յուրաքանչյուրի համար` իր բաժնի չափով: