FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  393

9. Հարկային մարմինը յուրաքանչյուր արտադրողի և ներմուծողի (այդ թվում` ԵՏՄ անդամ պետություններից) համար վարում են ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների հաշվառման քարտեր՝ ըստ տեսակների: Քարտում նշվում են տրամադրված, հետ ընդունված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների քանակները, սերիաները և համարները.
10. Սույն գլխով նախատեսված էլեկտրոնային եղանակով գրանցումների կատարման կարգը սահմանում է հարկային մարմինը:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  393

Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տրամադրման կարգը.
1. Ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները տրամադրվում են Օրենսգրքի 391-րդ հոդվածի համաձայն՝ դրոշմավորման պարտավորություն կրող հարկ վճարողներին.
2. Դրոշմավորման պարտավորություն կրող հարկ վճարողները (այդ թվում՝ Օրենսգրքի 391-րդ հոդվածի 6-րդ մասում նշված հարկ վճարողները) ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները ստանում են հարկային մարմնից.
3. Օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ներմուծվող ապրանքների դրոշմավորման համար նախատեսված ակցիզային դրոշմանիշերն ստացվում են մինչև այդ ապրանքների Հայաստանի Հանրապետություն ներմուծումը, իսկ Օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ արտադրվող ապրանքների դրոշմավորման համար նախատեսված ակցիզային դրոշմանիշերը, ինչպես նաև Օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ապրանքների դրոշմավորման համար նախատեսված դրոշմապիտակները` մինչև այդ ապրանքների օտարումը.
4. Ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները տրամադրվում են էլեկտրոնային եղանակով ներկայացված հայտի և հայտի ներկայացման օրվա դրությամբ նախկինում ստացված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների օգտագործման մասին հաշվետվության, իսկ ԱՏԳ ԱԱ 2936, 3002 41 000 0, 3004, 3006 30 000 0, 3006 60 000 ծածկագրերին դասվող ներմուծվող ապրանքների դեպքում՝ նաև այդ ապրանքների ներմուծման (համապատասխանության) հավաստագրի վերաբերյալ տեղեկատվության հիման վրա, հայտ ներկայացրած կազմակերպության լիազորած ֆիզիկական անձին (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջը կամ նրա կողմից լիազորված ֆիզիկական անձին) հայտը ներկայացնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում: Սույն մասով սահմանված հայտի և հաշվետվության ձևերը և լրացման կարգերը սահմանում է հարկային մարմինը.
4.1. ԱՏԳ ԱԱ 2936, 3002 41 000 0, 3004, 3006 30 000 0, 3006 60 000 ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծման (համապատասխանության) հավաստագրի վերաբերյալ տեղեկատվության հավաստման կարգը սահմանում է Կառավարությունը.
5. Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների ստացման հայտը մերժվում է, եթե`
    1) սույն հոդվածի 4-րդ մասում նշված հաշվետվությունը չի ներկայացվել.
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  393

3) դեռևս առկա են նախկինում ստացված` ԱՏԳ ԱԱ 2402 ծածկագրին դասվող ծխախոտի արտադրանքի՝ 30 միլիոն հատը և (կամ) ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206 00, 2207, 2208 ծածկագրերին դասվող ապրանքախմբի՝ մեկ միլիոն 200 հազար հատը գերազանցող ակցիզային դրոշմանիշեր.
3.1) ԱՏԳ ԱԱ 2936, 3002 41 000 0, 3004, 3006 30 000 0, 3006 60 000 ծածկագրերին դասվող ներմուծվող ապրանքների ներմուծման (համապատասխանության) հավաստագիրը բացակայում է.
    4) հայտը և (կամ) հաշվետվության ձևը ներկայացվել են հարկային մարմնի սահմանած լրացման կարգերի պահանջների խախտմամբ.
5.1. Հարկային մարմինը հայտը չեղյալ է համարում՝
    1) ներկայացված հայտից հրաժարվելու վերաբերյալ հարկ վճարողի դիմումն ստանալու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում.
    2) հայտի բավարարման օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները հարկ վճարողի կողմից չստանալու դեպքում.
6. Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների ստացումը հաստատվում է ստացականով.
7. Դրոշմավորման պարտավորություն կրող՝
    1) հարկ վճարողները (բացառությամբ Օրենսգրքի 13-րդ բաժնի համաձայն շրջանառության հարկ վճարող համարվող կամ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողների) մինչև ապրանքների օտարումն ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի միջոցով էլեկտրոնային եղանակով կատարում են գրանցումներ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ մինչև ապրանքների օտարումն էլեկտրոնային եղանակով կատարում են ճշգրտումներ այդ գրանցումներում.
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  393

2) Օրենսգրքի 13-րդ բաժնի համաձայն շրջանառության հարկ վճարող համարվող կամ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողները կարող են մինչև ապրանքների օտարումն ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի միջոցով էլեկտրոնային եղանակով գրանցումներ չկատարել, եթե գրանցման ենթակա բոլոր տվյալները (բացառությամբ տրամադրվելիք դրոշմապիտակների սերիաների և հերթական համարների) նշում են դրոշմապիտակների ստացման հայտում: Սույն կետում նշված հարկ վճարողները անհրաժեշտության դեպքում կարող են մինչև ապրանքների օտարումն ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի միջոցով էլեկտրոնային եղանակով գրանցումներ կատարելու միջոցով ճշգրտել նախկինում իրենց ներկայացրած դրոշմապիտակների ստացման հայտում նշված տվյալները.
8. Սույն հոդվածի 7-րդ մասի կիրառության իմաստով`
    1) մինչև դրոշմավորման ենթակա ապրանքների օտարումն ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի միջոցով էլեկտրոնային եղանակով գրանցումների կատարումը և (կամ) գրանցման ենթակա բոլոր տվյալներով դրոշմապիտակների ստացման հայտի ներկայացումը չի դիտվում որպես էլեկտրոնային գրանցումներում կամ դրոշմապիտակների ստացման հայտում նշված ապրանքների օտարում.
    2) մինչև դրոշմավորման ենթակա ապրանքների օտարումն ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի միջոցով էլեկտրոնային եղանակով գրանցվում են դրոշմավորման ենթակա ապրանքների տեսակը, ենթատեսակը (նկարագիրը), տարողությունը (ծավալը, քաշը կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորը), քանակությունը և համապատասխան ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների սերիաներն ու հերթական համարները (այդ թվում` միջակայքերով): ԱՏԳ ԱԱ 2936, 3002 41 000 0, 3004, 3006 30 000 0, 3006 60 000 ծածկագրերին դասվող ապրանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների) դեպքում էլեկտրոնային եղանակով գրանցվում են նաև ներմուծման (համապատասխանության) հավաստագրի համարը և դրանում դեղի հերթական համարը: