Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 27 ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ և ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ. Բնակավայրերը և օբյեկտները պետք է ապահովված լինեն հրդեհային պահպանությամբ, ինչպես նաև հակահրդեհային ջրամատակարարմամբ, շենքերին և շինություններին հարող մշտական գործող ճանապարհներով, կապի միջոցներով` համաձայն հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերի: Շենքերի, շինությունների, կազմակերպությունների ծավալահատակագծային ու կառուցվածքային լուծումները, ինչպես նաև դրանց միջև անջրպետները պետք է ապահովեն մարդկանց անվտանգությունը և հրդեհների մարումը: Բնակավայրերի բնակելի տարածքի սահմաններում պոտենցիալ վտանգավոր (հրդեհների աղետային զարգացման առումով) պահեստների և շինությունների, ինչպես նաև այրվող գազերով և հեղուկներով տարանցիկ խողովակաշարերի տեղաբաշխումն իրականացվում է նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան: Նշված օբյեկտների համար շինարարական հրապարակներն ընտրում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները` ելնելով հրդեհապայթունավտանգավորության փորձաքննության արդյունքներից: |