Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 6
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 32 Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց աշխատանքի վարձատրության նոր համակարգի ներդրումը. 1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին նշանակվում է զբաղեցրած պաշտոնին համապատասխանող պաշտոնային դրույքաչափ. 2. Սույն օրենքով սահմանված վարձատրության նոր համակարգի ներդրումը չի կարող հանգեցնել սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի հիմնական աշխատավարձի չափի նվազեցման, բացառությամբ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո պաշտոնի փոփոխման և կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցվելու դեպքերի: Ընդ որում, սույն մասով նախատեսված պայմանը զինծառայողների, քրեակատարողական ծառայողների, փրկարար ծառայողների համար կիրառելու դեպքում հիմնական աշխատավարձ է համարվում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը զինծառայողներին, քրեակատարողական ծառայողներին, փրկարար ծառայողներին տրվող պաշտոնային դրույքաչափի, կոչման դրույքաչափի, ստաժի համար դրույքաչափի, պարենի փոխհատուցման գումարի, քսան օրացուցային տարվա զինվորական ծառայության, քրեակատարողական ծառայության կամ փրկարար ծառայության ստաժ ունեցող և զինվորական ծառայությունը, քրեակատարողական ծառայությունը կամ փրկարար ծառայությունը շարունակող զինծառայողներին, քրեակատարողական ծառայողներին, փրկարար ծառայողներին տրվող ամսական հավելման հանրագումարը. 2.1. Պետական ծառայողի համար սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնի փոփոխման պայմանը չի տարածվում համապատասխան մարմնի վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության կամ անվանափոխության կամ օրենքով սահմանված այլ դեպքերում արտամրցութային կարգով կամ ռոտացիայի հիման վրա հավասար կամ բարձր պաշտոնի փոխադրման (նշանակման) դեպքերի վրա: Այս դեպքերում պետական ծառայողի հիմնական աշխատավարձը որոշվում է սույն օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին կամ 2-րդ մասով սահմանված կարգով, ընդ որում` |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 32 1) հավասար պաշտոնի փոխադրման (նշանակման) դեպքում 2014 թվականի հուլիսի 1-ից սահմանված (պահպանված) հիմնական աշխատավարձի չափը պահպանվում է մինչև այն պահը, երբ տվյալ պետական ծառայողի համար սույն օրենքով սահմանված կարգով որոշված գործակցի և բազային աշխատավարձի արտադրյալը ավելի բարձր կլինի սույն հոդվածի համաձայն պահպանված հիմնական աշխատավարձի չափից. 2) բարձր պաշտոնի փոխադրման (նշանակման) դեպքում, եթե պետական ծառայողի հիմնական աշխատավարձը ցածր է լինում 2014 թվականի հուլիսի 1-ից սահմանված (պահպանված) հիմնական աշխատավարձի չափից, ապա սույն օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով որոշված հիմնական աշխատավարձի նկատմամբ պահպանվում է պետական ծառայողի՝ 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հիմնական աշխատավարձի և սույն օրենքի 32-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված կարգով որոշված հիմնական աշխատավարձի (որը պետք է ներառի նաև սույն օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված բնականոն աճը) տարբերությունը մինչև այն պահը, երբ բազային աշխատավարձի փոփոխության դեպքում նրա հիմնական աշխատավարձի բարձրացված չափը կգերազանցի նաև այդ տարբերությունը: Ընդ որում, սույն հոդվածով նախատեսված կարգով պահպանված աշխատավարձի չափի տարբերությունը նվազեցվում է բազային աշխատավարձի փոփոխման և (կամ) սույն օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան աշխատավարձի բնականոն աճի կիրառման դեպքում` հիմնական աշխատավարձի բարձրացման չափով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 32 2.2. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պետական ծառայողին քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակելու դեպքում համապատասխան ծառայողի համար վերջին պաշտոնում սահմանված պաշտոնային դրույքաչափը սույն հոդվածով սահմանված կարգով պահպանվում է, եթե նրա պաշտոնը չի փոխվում, սակայն փոխվում է հիմնական աշխատավարձի հաշվարկման սանդղակը, և այդ սանդղակում բացակայում է վերջին պաշտոնում նրա հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակցին հավասար (0.01 միավորի տարբերությամբ) գործակիցը: Այս դեպքում տվյալ պետական ծառայողի (քաղաքացիական ծառայողի) համար վերջին պաշտոնում սահմանված պաշտոնային դրույքաչափը պահպանվում է մինչև այն պահը, երբ տվյալ պետական ծառայողի (քաղաքացիական ծառայողի) համար սույն օրենքով սահմանված կարգով որոշված գործակցի (համապատասխան սանդղակի 11-րդ մակարդակի գործակից) և բազային աշխատավարձի արտադրյալը ավելի բարձր կլինի սույն հոդվածի համաձայն պահպանված հիմնական աշխատավարձի չափից: «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով պետական ծառայողին քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակելու, ինչպես նաև պաշտոնների դասակարգման նոր համակարգին անցնելիս պաշտոնի վերանշանակելու դեպքերում համապատասխան ծառայողին դասային աստիճանի կամ կոչման համար հաշվարկվող հավելավճարը տրվում է տվյալ պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում: Պաշտոնի փոփոխության դեպքում հավելավճար չի տրվում. 2.3. Ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի հաստատման օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում, ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում ոստիկանության ծառայողներին, փրկարար ծառայողներին նշանակելու դեպքում այդ ծառայողները պահպանում են իրենց աշխատավարձը (հիմնական աշխատավարձը, հավելումները, լրավճարները), եթե այն բարձր է քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի համար սահմանված աշխատավարձից: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 32 3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված անձը վարձատրվում է իր զբաղեցրած վերջին պաշտոնում ունեցած պաշտոնային դրույքաչափով, սակայն ոչ ավելի, քան մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը բարձրագույն խմբի 1-ին ենթախմբի համար սահմանված առավելագույն դրույքաչափը. 4. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի գործող պաշտոնային դրույքաչափը սույն օրենքով սահմանված` տվյալ պետական պաշտոնի և պետական ծառայության պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափից բարձր լինելու դեպքում պահպանվում է պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնողի գործող` առավել բարձր պաշտոնային դրույքաչափը. 5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի աճը կասեցվում է մինչև տվյալ պաշտոնում նրա գործող պաշտոնային դրույքաչափին հավասար պաշտոնային դրույքաչափ ստանալու իրավունք ձեռք բերելը, եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի հիմնական աշխատավարձը գերազանցում է սույն օրենքով սահմանված չափերը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 32 6. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի համար հաշվարկված լրացուցիչ աշխատավարձը պահպանվում է, եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի չափը ցածր է, քան մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի համար հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի չափը, և այս դեպքում լրացուցիչ աշխատավարձը հիմնական աշխատավարձի 30 տոկոսը գերազանցելիս լրացուցիչ աշխատավարձի աճը կասեցվում է: Սույն մասով սահմանված դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների լրացուցիչ աշխատավարձի աճի և մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, ինչպես նաև քրեակատարողական ծառայողների և փրկարար ծառայության ծառայողների համար սահմանված լրավճարների հետ կապված հարաբերությունների վրա: Ընդ որում, սույն մասով նախատեսված լրավճարների դեպքերը, չափերը և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 7. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վերահաշվարկվում են բազային աշխատավարձի և սույն օրենքի համապատասխան հավելվածով սահմանված` տվյալ պաշտոնն ընդգրկող սանդղակի համապատասխան գործակցի միջոցով: 9. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դատարանում դատավորների թվի կրճատման կամ օրենքով նախատեսված` դատարանի կամ վճռաբեկ դատարանի պալատի վերացման դեպքում դատավորին ստորադաս դատարանի դատավորի պաշտոնում նշանակելիս պահպանվում է նրա նախկին պաշտոնում ստացած աշխատավարձը, բացառությամբ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը դատարանի նախագահի պաշտոնի համար ստացած հավելավճարների: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 32 10. Աշխատավարձի բնականոն աճի հաշվարկի համար սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին տվյալ պաշտոնում պետական ծառայողի ստաժը հաշվարկվում է` հաշվի առնելով տվյալ պաշտոնում պետական ծառայողի աշխատանքի ողջ ժամանակահատվածը: |