Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 26 Պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողությունների կամ վարքագծի արգելումը. 1. Պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի գործողությունները կամ վարքագիծը կամ ակտերը, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության կանխմանը, սահմանափակմանը կամ արգելմանը, ինչպես նաև կարող են վնասել սպառողների շահերը, արգելվում են. 2. Պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի` տնտեսական մրցակցությունը կանխող, սահմանափակող կամ արգելող իրավական ակտ, գործողություն կամ վարքագիծ է համարվում` 1) տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ խտրական պայմանների սահմանումը և (կամ) կիրառումը. 2) ձեռնարկատիրական գործունեության սահմանափակումը կամ արգելումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի. 3) տնտեսավարող սուբյեկտներին հրահանգներ, հանձնարարություններ, ցուցումներ, խորհուրդներ կամ հրամաններ տալը` կապված նրանց ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ (ապրանքների, կնքվող գործարքների կամ այլ հարցերի վերաբերյալ), բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի. 4) ապրանք ձեռք բերողների կամ իրացնողների համար պարտականություն նախատեսելը, որով սահմանափակվում է ապրանքների կամ կոնտրագենտների ազատ ընտրության նրանց իրավունքը. 5) այլ պետական մարմինների կամ տնտեսավարող սուբյեկտների կամ դրանց պաշտոնատար անձանց հետ համաձայնությունները, այդ թվում` գործարքները, պայմանավորվածությունները, ուղղակի կամ անուղղակի համաձայնեցված գործողությունները կամ վարքագիծը, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մրցակցության կանխմանը, սահմանափակմանը կամ արգելմանը, ինչպես նաև կարող են վնասել սպառողների շահերը. 3. Պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից իր իրավասությունների սահմաններում իրականացված, օրինական նպատակ հետապնդող` սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունները կամ վարքագիծը չպետք է համարվեն հակամրցակցային, բացառությամբ այն դեպքի, երբ առկա է այդ նպատակի իրագործման` տնտեսական մրցակցությունն ավելի պակաս սահմանափակող` օրենքով չարգելված այլ միջոց: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 26 4. Պետական մարմինը կամ դրա պաշտոնատար անձը մինչև համապատասխան գործողություն կատարելը, գործարք կնքելը կամ իրավական ակտն ընդունելը կարող է դիմել Հանձնաժողով դրա՝ տնտեսական մրցակցության կանխման, սահմանափակման, արգելման և (կամ) սպառողների շահերը վնասելու, ինչպես նաև տնտեսական մրցակցությանը կամ տնտեսական մրցակցության պաշտպանությանը վերաբերող այլ հարցերի վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով: |