Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 20 ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՏևՈՂՈՒԹՅՈՒՆԸ. 1. Սկզբնական պաշտպանական միջոցառման տևողությունը, ներառյալ` ժամանակավոր միջոցառման տևողությունը, չպետք է գերազանցի 4 տարին. 2. Նշված ժամկետը կարող է երկարացվել, եթե Լիազոր մարմնի կողմից սույն օրենքով սահմանված կարգով իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ լուրջ վնասը կանխելու կամ շտկելու համար անհրաժեշտ է շարունակել պաշտպանական միջոցառման կիրառումը և փաստեր կան, որ դրանց կիրառման արդյունքում նկատելի է տնտեսության ճյուղի իրավիճակի բարելավում. 3. Պաշտպանական միջոցառման ժամկետի երկարացման առնչությամբ ուսումնասիրությունը պետք է սկսվի արդեն կիրառվող սկզբնական միջոցառման ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ. 4. Պաշտպանական միջոցառման ընդհանուր տևողությունը (ներառյալ` ժամանակավոր միջոցառման տևողությունը և սկզբնական ու երկարացված միջոցառումների տևողությունները) չպետք է գերազանցի 8 տարին. 5. Պաշտպանական միջոցառման ժամկետի երկարացումը պետք է տարածվի նույն ապրանքների նկատմամբ, որոնց համար կիրառվում էր սկզբնական պաշտպանական միջոցառումը: Երկարացված պաշտպանական միջոցառման պայմանները չպետք է ավելի խիստ լինեն, քան սկզբնական միջոցառման կիրառման ժամկետի ավարտի պահին եղած պայմանները. 6. Եթե պաշտպանական միջոցառման տևողությունն անցնում է մեկ տարվանից, ապա դրա կիրառման ողջ ժամանակահատվածում, ինչպես նաև միջոցառման երկարացման ժամկետի ընթացքում այդ միջոցառման կիրառման պայմանները պարբերաբար պետք է ազատականացվեն: |