Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 273 Քաղաքացուն բժշկական ոչ հոժարակամ հետազոտության և (կամ) բուժման ենթարկելու վերաբերյալ դատարան ներկայացվող դիմումը. 1. Քաղաքացուն բժշկական ոչ հոժարակամ հետազոտության և (կամ) բուժման ենթարկելու վերաբերյալ դիմումը տրվում է շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ տառապող հիվանդի կամ վարակակրի կամ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ կասկածվող անձի կամ վարակակրի հաշվառման վայրի առաջին ատյանի դատարան, իսկ եթե այդ անձի հաշվառման վայրն անհայտ է, ապա դիմողի գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարան. 2. Դիմումում նշվում են այն բոլոր հանգամանքները, որոնք վկայում են այն մասին, որ տվյալ քաղաքացին վարակված է սույն օրենսգրքի 271-րդ հոդվածով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով, և հրաժարվում է կամովին հետազոտվել և (կամ) բուժվել համապատասխան բժշկական կազմակերպությունում. 3. Դիմումին կցվում են տվյալ քաղաքացու հիվանդ, վարակակիր լինելու փաստը հաստատող կամ կասկածելի հիվանդ կամ վարակակիր լինելու հնարավորությունը հաստատող ապացույցներ. 4. Սույն հոդվածում նշված պահանջները չկատարելու դեպքում դատարանը սույն օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով վերադարձնում է դիմումը: |