FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

article  11

10. Հանրապետության նախագահը կամ վարչապետը, որպես կանոն, դիմավորում և ճանապարհում է բարձրաստիճան պատվիրակությանը օդանավակայանում, եթե ժամանում է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետության կամ կառավարության ղեկավար կամ ելնելով փոխադարձության սկզբունքից.
11. Բարձրաստիճան պատվիրակությունների՝ Հայաստանի Հանրապետություն պետական և պաշտոնական այցի ծրագրում, որպես կանոն, ներառվում է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությունը.
12. Պետական արարողակարգի միջոցառումների հատուկ ամսաթվեր են՝
    1) ապրիլի 24՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր՝ անփոփոխ արարողակարգով.
    2) մայիսի 9՝ Հաղթանակի և խաղաղության տոն.
    3) մայիսի 28՝ Հանրապետության տոն.
    4) սեպտեմբերի 21՝ Անկախության տոն՝ անփոփոխ արարողակարգով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

article  11

Պետական արարողակարգային ընթացակարգերը.
1. Օտարերկրյա պետության ղեկավարի այցի ընթացքում նախատեսվում են զրույց Հանրապետության Նախագահի հետ, այցելություն Ազգային ժողով և բանակցություններ վարչապետի հետ.
2. Օտարերկրյա կառավարության ղեկավարի պետական կամ պաշտոնական այցի ընթացքում նախատեսվում են զրույց Հանրապետության նախագահի հետ, բանակցություններ վարչապետի հետ և այցելություն Ազգային ժողով.
3. Օտարերկրյա պետության խորհրդարանի ղեկավարի այցի ընթացքում նախատեսվում են զրույց Հանրապետության նախագահի հետ, բանակցություններ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում և ըստ անհրաժեշտության՝ հանդիպում Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ.
4. Հայաստանի Հանրապետություն պետական այցերի ժամանակ Հանրապետության նախագահի անունից տրվող պաշտոնական ճաշին նախատեսվում է վարչապետի, Ազգային ժողովի նախագահի և Հանրապետության նախագահի հրավիրած այլ պաշտոնատար անձանց մասնակցությունը.
5. Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցերի ժամանակ Հանրապետության նախագահը մասնակցում է միայն իր անունից տրվող ընդունելություններին.
6. Հայաստանի Հանրապետություն այցելության ընթացքում միջազգային պայմանագրերի ստորագրումը, որպես կանոն, տեղի է ունենում վարչապետի ներկայությամբ.
7. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ պաշտոնական արարողություններն անցկացվում են Հանրապետության նախագահի և վարչապետի մասնակցությամբ միջոցառումներին կամ Հայաստանի Հանրապետություն օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարների այցելությունների ժամանակ.
8. Պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ ընդունելության կազմակերպման այլ դեպքերը և կարգը սահմանվում են վարչապետի որոշմամբ.
9. Օդային փոխադրամիջոցով Հայաստանի Հանրապետություն այցելող բարձրաստիճան պատվիրակությունների դիմավորման և ճանապարհման արարողակարգային ընթացակարգերը, որպես կանոն, տեղի են ունենում նրանց վայրէջքի օդանավակայանում, իսկ վերգետնյա փոխադրամիջոցներով ժամանող պատվիրակություններինը՝ նրանց ընդունող պետական մարմնի նստավայրում։