FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  25

Օպերատորի ընտրության ընթացակարգին մասնակցելու իրավունքը և որակավորման չափանիշները.
1. Օպերատորի ընտրության ընթացակարգին անձի մասնակցությունը կարող է սահմանափակվել միայն Կառավարության որոշմամբ՝ նախքան որակավորման հարցում և հայտարարություն հրապարակելը, եթե դա անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության և պաշտպանության ապահովման համար: Կառավարության որոշմամբ կարող են նախատեսվել հայտատուների՝ օպերատորի ընտրության ընթացակարգին մասնակցելու իրավունքի և դրա հավաստման համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ կապված պահանջներ.
2. Հայտատուն պետք է հավաստի իր՝ սույն օրենքով նախատեսվող պարտականությունների կատարման համար անհրաժեշտ և որակավորման հարցմամբ սահմանված որակավորման չափանիշներին համապատասխանությունը։ Որակավորման հարցմամբ կարող են սահմանվել հետևյալ չափանիշները.
    1) մասնագիտական փորձառություն.
    2) տեխնիկական միջոցներ.
    3) ֆինանսական կարողություններ.
    4) տնտեսական կարողություններ.
    5) աշխատանքային ռեսուրսներ.
3. Օպերատորի ընտրության ընթացակարգին մասնակցելու իրավունքի և որակավորման հետ կապված չեն կարող սահմանվել այնպիսի չափանիշներ, որոնք`
    1) նախատեսված չեն սույն հոդվածով.
    2) խտրական են և անհիմն կերպով սահմանափակում են մրցակցությունը.
    3) ուղղակիորեն չեն բխում սույն օրենքով նախատեսվող պարտականությունների կատարման անհրաժեշտությունից.
4. Որակավորման հարցմամբ կարող են սահմանվել նաև հայտատուի` օպերատորի ընտրության ընթացակարգին մասնակցության իրավունքի համար անհրաժեշտ չափանիշները, կարգը, որակավորման ու մասնակցության իրավունքի չափանիշների համար անհրաժեշտ փաստաթղթերին (տեղեկություններին) ներկայացվող պահանջները.
5. Արգելվում է օպերատորի ընտրության ընթացակարգին փոխկապակցված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միաժամանակյա մասնակցությունը, բացառությամբ կոնսորցիումով մասնակցելու դեպքերի: Միաժամանակ կոնսորցիումի պայմանագրի կողմը (կողմերը) չի (չեն) կարող նույն ընթացակարգին ներկայացնել առանձին հայտ (հայտեր).
6. Օպերատորի ընտրության ընթացակարգին կոնսորցիումով մասնակցության կարգը սահմանում է Կառավարությունը: