FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  12

5. Հիմնադրամի կողմից ապահովագրավճար չվճարողի կարգավիճակ ունեցող ապահովագրված անձանց մասին տեղեկությունները փոխանցվում են հարկային մարմնին՝ այդ տեղեկությունները Ռեգիստրում սահմանված կարգով գրանցմանը հաջորդող ամսվա 1-ից ոչ ուշ.
6. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի՝
    1) 1-ին կետով սահմանված բնակչության խմբերում ներառված անձանց համար ապահովագրված անձի կարգավիճակը դադարում է համապատասխան պետական մարմինների կողմից վարվող տեղեկատվական բազաներից փոխգործելիությամբ ստացված տվյալների հիման վրա` ապահովագրված անձի տարիքը լրանալուն հաջորդող ամսվա 1-ից․ 2) 2-10-րդ կետերով սահմանված բնակչության խմբերում ներառված անձանց համար ապահովագրված անձի կարգավիճակը դադարում է համապատասխան պետական մարմինների կողմից վարվող տեղեկատվական բազաներից փոխգործելիությամբ ստացված տվյալների հիման վրա` Հիմնադրամի կողմից Ռեգիստրում գրանցելու օրվան հաջորդող տասներկուերորդ ամսվա 1-ից կամ անձի մահվան փաստը Ռեգիստրում գրանցելուն հաջորդող ամսվա 1-ից.
7. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 11-15-րդ կետերով սահմանված բնակչության խմբերում ներառված անձանց համար ապահովագրված անձի կարգավիճակը դադարում է ապահովագրավճարի՝ սույն օրենքով նախատեսված վճարման ենթակա ժամանակահատվածին հաջորդող տասներկուերորդ ամսվա 1-ից կամ անձի մահվան փաստը Ռեգիստրում գրանցելուն հաջորդող ամսվա 1-ից.
8. Յուրաքանչյուր տասներկուերորդ ամսվան հաջորդող ամսի 1-ի դրությամբ ապահովագրված անձի կարգավիճակը պետք է վավերացվի համապատասխան տվյալների բազաներից փոխգործելիությամբ ստացված տվյալների հիման վրա, իսկ սույն օրենքի 11-րդ հոդվածի 14-րդ և 15-րդ կետերով սահմանված բնակչության խմբերում ներառված անձանց համար՝ Հիմնադրամ վերջիններիս կողմից ներկայացված դիմումի առկայության դեպքում.
9. Սույն օրենքով նախատեսված որևէ հիմքով ապահովագրված անձի կարգավիճակը դադարելուց հետո անձն ապահովագրված անձի կարգավիճակ ձեռք է բերում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին համապատասխան:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  12

10. Սույն հոդվածի պահանջներին համապատասխան ապահովագրված անձի կարգավիճակ, որպես ֆիզիկական անձ ապահովագրավճար վճարողի կամ չվճարողի կարգավիճակ ձեռք բերած կամ ապահովագրված անձի կարգավիճակը դադարեցված անձինք Հիմնադրամի կողմից Կառավարության սահմանած կարգով ծանուցվում են ապահովագրված անձի կարգավիճակի ձեռք բերման կամ դադարեցման, ապահովագրավճար վճարողի կամ ապահովագրավճար չվճարողի կարգավիճակ ստանալու, ապահովագրավճար վճարելու պարտականության, ինչպես նաև դրա չափի, վճարման ժամկետների, վճարման կատարման կարգի, վճարման ուշացման կամ չվճարման և այդ հիմքով կարգավիճակի դադարեցման մասին՝ սույն օրենքով սահմանված կարգով առողջության համընդհանուր ապահովագրության վկայագրի ակտիվացումից հետո:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  12

Ապահովագրված անձի կարգավիճակի ծագման և դադարման հիմքերը, դրանց ժամկետները, ապահովագրավճար վճարողի կամ չվճարողի կարգավիճակ ստանալու և դադարելու հիմքերը, դրանց ժամկետները.
1. Սույն օրենքով սահմանված ապահովագրված անձի կարգավիճակ տրամադրվում է՝
    1) սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 1-6-րդ, 9-13-րդ կետերով սահմանված բնակչության խմբերում ներառված անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն բնակչության այդ խմբերում համապատասխան կարգավիճակ ձեռք բերելու և, դրան համապատասխան, Ռեգիստրում գրանցվելուց հետո՝ անձի կողմից ինքնուրույն կամ նրա օգտին սույն օրենքով սահմանված կարգով և չափով ապահովագրավճարի վճարմանը հաջորդող ամսվա 1-ից․ 2) սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ, 14-րդ և 15-րդ կետերով սահմանված բնակչության խմբերում ներառված անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն բնակչության այդ խմբերում համապատասխան կարգավիճակ ձեռք բերելու և, դրան համապատասխան, Ռեգիստրում գրանցվելու համար Հիմնադրամ վերջիններիս կողմից ներկայացված դիմումի հիման վրա՝ անձի կողմից ինքնուրույն կամ նրա օգտին սույն օրենքով սահմանված կարգով և չափով ապահովագրավճարի վճարմանը հաջորդող ամսվա 1-ից.
2. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բնակչության խմբերում ներառված անձինք, հիմք ընդունելով հարկային մարմնի, այլ պետական մարմինների կողմից վարվող տեղեկատվական բազաներից ստացված տվյալները, Հիմնադրամի կողմից ստանում են ապահովագրավճար վճարողի (սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 11-15-րդ կետերով սահմանված դեպքերում) կամ ապահովագրավճար չվճարողի (սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 1-10-րդ կետերով սահմանված դեպքերում) կարգավիճակ, որը գրանցվում է Ռեգիստրում.
3. Ապահովագրված անձի ապահովագրավճար չվճարողի կարգավիճակը դադարում է սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 1-10-րդ կետերով սահմանված բնակչության խմբերում համապատասխան կարգավիճակը դադարելու ամսվա վերջին օրը.
4. Ապահովագրված անձի ապահովագրավճար վճարողի կարգավիճակը դադարում է սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 1-10-րդ կետերով սահմանված բնակչության խմբերում համապատասխան կարգավիճակ ստանալու և Ռեգիստրում համապատասխան բնակչության խմբի համար սահմանված կարգավիճակի գրանցման ամսվա վերջին օրը: