FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

article  64

Գործակալությունում պահվող այլ տեղեկություններին ծանոթանալու կարգը.
1. Գործակալությունում պահպանվող փաստաթղթերը, ներառյալ` գրանցումների կատարման համար հիմք ծառայած փաստաթղթերը, ազատ են ծանոթանալու և պատճենահանելու համար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով վճար վճարելու պայմանով, իսկ սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ առանց վճար վճարելու.
2. Համապատասխան փաստաթղթերին ծանոթանալու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում՝ նշելով իրավաբանական անձի անվանումը կամ գրանցման համարը, ինչպես նաև համապատասխան վճարի վճարումը հավաստող փաստաթուղթ.
3. Դիմումը ներկայացնելուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, համապատասխան փաստաթղթերի էլեկտրոնային պատճեններն ուղարկվում են դիմումում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեին: