FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  63

Զինվորական ծառայության մեջ սահմանափակումը.
1. Զինվորական ծառայության մեջ սահմանափակումը զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցանք կատարած սպայական կամ ավագ ենթասպայական կազմի զինծառայողին իր զբաղեցրած պաշտոնից ավելի բարձր (այդ թվում` ավելի բարձր վարձատրվող) պաշտոնի նշանակվելու, ավելի բարձր հերթական կոչում ստանալու իրավունքից զրկելն է՝ դրամական բավարարման գումարից հօգուտ պետության 10-ից մինչև 20 տոկոս պահումով.
2. Զինվորական ծառայության մեջ սահմանափակումը որպես հիմնական պատիժ կարող է նշանակվել սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում.
3. Զինվորական ծառայության մեջ սահմանափակումը ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների համար որպես հիմնական պատիժ սահմանվում է 3 ամսից 3 տարի, իսկ որպես լրացուցիչ պատիժ՝ 3 ամսից 2 տարի ժամկետով.
4. Զինվորական ծառայության մեջ սահմանափակելու ժամկետով դատարանը կարող է սահմանել կրթական կամ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու լրացուցիչ պարտականություն.
5. Զինվորական ծառայության մեջ սահմանափակում պատժատեսակը կրելու ընթացքում օրենքով սահմանված հիմքերով զինվորական ծառայությունից դատապարտյալի ազատվելու դեպքում պատժի կատարումը դադարեցվում է: Զինվորական ծառայությունից դատապարտյալի՝ իր դիմումի համաձայն ազատվելու դեպքում պատիժը փոխարինվում է տուգանքով` զինվորական ծառայության մեջ սահմանափակման 1 ամիսը հաշվարկելով նվազագույն աշխատավարձի դիմաց` ոչ ավելի, քան սույն օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված տուգանքի տասնապատիկի չափով.
6. Սույն օրենսգրքի 74-րդ կամ 75-րդ հոդվածով նախատեսված կանոններով պատիժ նշանակելու դեպքում սույն հոդվածով նախատեսված պատիժը չի նշանակվում, եթե հանցագործություններից որևէ մեկի համար նշանակվում է ազատությունից զրկելու հետ կապված պատիժ: