Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 11 Վարկային տեղեկատվությունը. 1. Վարկային տեղեկատվությունը վարկային տեղեկատվության սուբյեկտի կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունն է, որը ցույց է տալիս վարկային տեղեկատվության սուբյեկտի պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ. 2. Վարկային բյուրոյին տրամադրվող վարկային տեղեկատվության ցանկը, ինչպես նաև ամբողջական վարկային զեկույց պատրաստելու համար անհրաժեշտ այլ տվյալների ցանկը սահմանվում են վարկային բյուրոյի և տեղեկատվություն տրամադրողի միջև կնքված պայմանագրով, իսկ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների կողմից վարկային բյուրոյին տրամադրվող վարկային տեղեկատվության, ինչպես նաև ամբողջական վարկային զեկույց պատրաստելու համար անհրաժեշտ այլ տվյալների նվազագույն ցանկը կարող է սահմանվել նաև Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով. 3. Ամբողջական վարկային զեկույց պատրաստելու համար վարկային բյուրոյին համապատասխան պատասխանատու մարմինը պարտավոր է տվյալներ տրամադրել նաև հանրային տվյալների բազաներից: Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է հանրային տվյալների բազաների ցանկը, ինչպես նաև այդ տվյալների բազաներից տրամադրվող տվյալների տեսակները, ծախսերի փոխհատուցման հարցը, տվյալների տրամադրման կարգը, պայմանները և տրամադրման համար պատասխանատու մարմինը. 4. «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկությունները Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ վարկային բյուրոյի տրամադրելու դեպքում տվյալ վարկային բյուրոն պարտավոր է այդ տեղեկատվությունն ստանալու պահից երկու օրվա ընթացքում դրանք տրամադրել նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այլ վարկային բյուրոներին: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 11 5. Վարկային բյուրոն չի կարող հավաքել և տրամադրել տվյալներ, որոնք վերաբերում են անձի առողջական վիճակին, ռասային, կրոնական պատկանելությանը, նախնիներին, էթնիկ ծագմանը, սոցիալական վիճակին, քաղաքական հայացքներին, այլ միություններին անդամակցությանը, նախասիրություններին: Վարկային բյուրոն չի կարող հավաքել սուբյեկտիվ դատողությունների հիման վրա տվյալներ, ինչպես նաև բանավոր ձևով վարկային բյուրոյին փոխանցված տվյալները. 6. Վարկային բյուրոն չպետք է ներառի վարկային զեկույցում` 1) տվյալներ, եթե տեղեկատվություն տրամադրողի անունը (անվանումը) և գտնվելու (բնակության) վայրը գրանցված չեն կամ չեն պահվում տվյալների բազայում. 2) վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն: |