Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 20 ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀՈՂԵՐԸ. 1. Բնապահպանական հողեր են համարվում բնական, գիտական, գեղագիտական և հանգստի նշանակություն ունեցող և հատուկ պահպանության նպատակով նախատեսված բնության հուշարձանների, արգելանոցների, ազգային և ծառաբանական զբոսայգիների ու պարկերի, բուսաբանական այգիների, արգելավայրերի (բացառությամբ` որսորդական) հողերը. 2. Բնապահպանական հողերում արգելվում է բնական համալիրների ու օբյեկտների պահպանման և հետազոտման հետ չկապված ու օրենքով չնախատեսված որևէ գործունեություն: Բնապահպանական հողերի օտարումը դրանց նպատակային և գործառնական նշանակությանը հակասող նպատակների համար արգելվում է. 3. Այն կազմակերպությունները և հիմնարկները, որոնց տրամադրվում են օգտագործման հատուկ պայմաններով հողամասեր, պարտավոր են նշաններ տեղադրել դրանց սահմաններին: |