Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 11 Ջրավազանային կառավարման մարմինները. Ջրավազանային կառավարման մարմիններն իրականացնում են ջրավազանային կառավարման պլանները: Ջրավազանային կառավարման մարմինները՝ 1) ջրի ազգային ծրագրի հիման վրա, համակարգելով բնագավառի և հասարակական շահերը, մշակում են ջրավազանային կառավարման պլանները. 2) Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի և ջրավազանի կողմից սպասարկվող համայնքների համար հանդիսանում են կապող օղակներ. 3) հաշվառում են Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից տրված ջրօգտագործման թույլտվությունները. 4) ապահովում են ջրային ռեսուրսների պահպանությունը. 5) իրականացնում են ջրային ռեսուրսների պահպանության փաստացի վիճակի մոնիտորինգ և կազմում ամփոփագրեր, հաշվետվություններ. 6) Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի հաստատմամբ սահմանում են ջրառի չափաքանակները, ռեժիմը, ինչպես նաև իրականացնում ու վերահսկում են ջրառի հաշվառումը. 7) մասնակցում են ջրօգտագործողների միջև ջրի բաշխման հեռանկարային պլանների՝ ջրի մատակարարման սահմանային չափաքանակների և ջրամատակարարման ռեժիմի կազմմանը. 8) մշակում են ավազանի ջրային ռեսուրսների կառավարման, օգտագործման և պահպանության հեռանկարային ծրագրերի նախագծերը: Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի ղեկավարը ջրավազանային կառավարման մարմինների լիազոր ներկայացուցիչներ է նշանակում համապատասխան աշխատանքային փորձ ունեցողներին: Ջրավազանային կառավարման մարմիններում խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են ընդգրկվել ներկայացուցիչներ՝ քաղաքացիներից, ջրօգտագործողների միություններից, այլ կազմակերպություններից: |