Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 37 ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ. 1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողին վարձատրության պահպանմամբ տրվում են` 1) հերթական (ամենամյա) արձակուրդ. 2) ուսումնական արձակուրդ. 3) լրացուցիչ (կարճաժամկետ) արձակուրդ. 4) հիվանդության պատճառով արձակուրդ. 5) կին ծառայողներին` հղիության և ծննդաբերության արձակուրդ. 1.1. Ազգային անվտանգության մարմինների կին ծառայողներին տրվում է նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդ. 2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողներին տրվում է նաև օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ արձակուրդ. 3. Սույն հոդվածի առաջին մասի 2-5-րդ կետերում նշված արձակուրդները ծառայողի հերթական արձակուրդում չեն հաշվվում. 4. Սույն հոդվածի 1-ին և 1.1-ին մասերում սահմանված արձակուրդների տրամադրման կարգը սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը: |