FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  88

Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի կամ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը.
1. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվում, եթե`
    1) ներկայացվել է դիմում ինքնաբացարկի մասին.
    2) կուսակցությունը լուծարվել է.
    3) կուսակցության գործունեությունը կասեցվել կամ արգելվել է.
    4) կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների թիվը նվազել է երկուսից. 2. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը դատական ակտի հիման վրա ուժը կորցրած է ճանաչվում սույն օրենսգրքի 19-րդ հոդվածի 8-րդ մասով կամ 26-րդ հոդվածի 1-ին մասով կամ 27-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում.
3. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվում, եթե նա ներկայացրել է դիմում ինքնաբացարկի մասին.
4. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը դատական ակտի հիման վրա ուժը կորցրած է ճանաչվում սույն օրենսգրքի 19-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքում: Ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչվելու դեպքում թեկնածուն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հանվում է ընտրական ցուցակից: