Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎՈՂ ՎՆԱՍԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ article 12 Անցումային դրույթներ. 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ օրենքի` 1) 4-րդ հոդվածի՝ ա. 1-ին մասով սահմանված ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների փաթեթավորմանը և մակնշմանը ներկայացվող պահանջների, որոնք ուժի մեջ են մտնում 2022 թվականի հունվարի 1-ից, բ. 4-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից. 2) 5-րդ հոդվածի՝ ա. 6-րդ մասի 2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից, բ. 8-րդ մասի 1-3-րդ կետերով նախատեսված՝ շենքերի մուտքերից ուղիղ գծով սահմանված հեռավորության վրա իրացման արգելքը սահմանող նորմերի, 5-րդ, 6-րդ, 8-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո. 3) 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ ա. «ը» ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2022 թվականի մարտի 15-ից, բ. «թ» ենթակետի, 2-5-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի 1-ից. 4) 7-րդ հոդվածի 3-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից. 2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» 2004 թվականի դեկտեմբերի 24-ի ՀՕ-72-Ն օրենքը. 3. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ մասերով, 4-րդ հոդվածի 2-րդ մասով, 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով, 6-րդ կետի «ա» ենթակետով, 2-րդ և 3-րդ մասերով, 8-րդ հոդվածի 1-ին մասով, 9-րդ հոդվածի 2-րդ մասով, 10-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթաօրենսդրական ակտերի, որոնք ընդունվում են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեքամսյա ժամկետում: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2020 թ. մարտի 6 Երևան ՀՕ-92-Ն |