FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆՈՂ` ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

article  4

Համայնքի բյուջեի եկամուտներն ավելացնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի լրացուցիչ եկամուտները.
1. Համայնքի բյուջեի կորուստների փոխհատուցման գումարը հաշվարկելիս հաշվի են առնվում համայնքի բյուջեի եկամուտներն ավելացնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում փոխհատուցման ժամանակահատվածի յուրաքանչյուր տարում համայնքի բյուջեի լրացուցիչ եկամուտները (այսուհետ` համայնքի բյուջեի լրացուցիչ եկամուտներ).
2. Համայնքի բյուջեի լրացուցիչ եկամուտները հաշվարկվում են բացառապես սույն օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված` համայնքի բյուջեին օրենքով ամրագրված պարտադիր վճարների գծով` դրանք առաջացնող օրենքն ուժի մեջ մտնելու տարվա և դրան հաջորդող երկու տարիների համար: