FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  27

Անձնական տվյալներն այլ պետություններ փոխանցելը.
1. Անձնական տվյալները կարող են այլ երկիր փոխանցվել տվյալների սուբյեկտի համաձայնությամբ, կամ եթե տվյալների փոխանցումը բխում է անձնական տվյալների մշակման նպատակներից և (կամ) անհրաժեշտ է այդ նպատակների իրագործման համար.
2. Առանց լիազոր մարմնի թույլտվության անձնական տվյալները կարող են փոխանցվել այլ պետություն, եթե այդ պետությունում ապահովված է անձնական տվյալների պաշտպանության բավարար մակարդակ: Անձնական տվյալների պաշտպանության բավարար մակարդակը համարվում է ապահովված, եթե՝
    1) անձնական տվյալները փոխանցվում են միջազգային պայմանագրերին համապատասխան.
    2) անձնական տվյալները փոխանցվում են լիազոր մարմնի կողմից պաշտոնական հրապարակված ցուցակում ընդգրկված որևէ երկիր.
3. Անձնական տվյալները կարող են փոխանցվել բավարար պաշտպանության մակարդակ չապահովող պետության տարածք միայն լիազոր մարմնի թույլտվությամբ, եթե անձնական տվյալները փոխանցվում են պայմանագրի հիման վրա, և պայմանագրով նախատեսված են անձնական տվյալների պաշտպանության այնպիսի երաշխիքներ, որոնք լիազոր մարմնի կողմից հաստատվել են որպես բավարար պաշտպանություն ապահովող.
4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերում անձնական տվյալներ մշակողը պարտավոր է նախքան այլ երկիր տվյալներ փոխանցելը գրավոր դիմել լիազոր մարմին` թույլտվություն ստանալու հայտով: Հայտում անձնական տվյալներ մշակողը պարտավոր է նշել այն երկիրը, որտեղ փոխանցվում են անձնական տվյալները, անձնական տվյալներն ստացող սուբյեկտի նկարագրությունը (անվանումը, իրավակազմակերպչական ձևը), անհատական տվյալների նկարագրությունը (պարունակությունը), անձնական տվյալների մշակման, անձնական տվյալները փոխանցելու նպատակը և պայմանագիրը կամ դրա նախագիծը: Լիազոր մարմինը 30 օրվա ընթացքում պարտավոր է թույլատրել կամ մերժել հայտը: Լիազոր մարմինը կարող է անձնական տվյալներ մշակողից պահանջել լրացուցիչ տեղեկություններ` պահպանելով հայտը դիտարկելու ժամկետը: Այն դեպքում, երբ լիազոր մարմինը կգտնի, որ պայմանագրային երաշխիքները բավարար չեն, պարտավոր է նշել այն անհրաժեշտ փոփոխությունները, որոնք կապահովեն անձնական տվյալների պաշտպանության երաշխիքներ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  27

5. Անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինը պարբերաբար, սակայն ոչ պակաս, քան տարին մեկ անգամ, պարտավոր է վերանայել անձնական տվյալների պաշտպանության բավարար մակարդակն ապահովող երկրների ցուցակը և հրապարակել փոփոխությունները պաշտոնական տեղեկագրում և իր պաշտոնական ինտերնետային կայքում.
6. Պետական մարմինների տնօրինության տակ գտնվող անձնական տվյալները կարող են փոխանցվել օտարերկրյա պետական մարմիններին միայն վավերացված միջազգային պայմանագրերի շրջանակներում, իսկ ոչ պետական մարմիններին` սույն հոդվածի նորմերին համապատասխան: