FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  9

Տեղական ինքնակառավարման և պետական մարմինների փոխհարաբերությունները.
1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով.
2. Համայնքի ղեկավարը հասարակական կարգի պահպանության բնագավառում օրենքով իրեն վերապահված լիազորությունների իրականացման համար համայնքի տարածքում գործող ոստիկանությունից կարող է օրենքով սահմանված կարգով պահանջել համապատասխան աջակցություն, որը ենթակա է պարտադիր կատարման.
3. Ոստիկանությունը համայնքում կատարված իրավախախտումների մասին շաբաթը մեկ տեղեկատվություն է տրամադրում համայնքի ղեկավարին: Տեղական ինքնակառավարման մարմիններն օրենքով սահմանված կարգով կարող են դիմել պետական մարմիններին և պաշտոնատար անձանց՝ իրենց լիազորություններն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար.
3.1. Համայնքի ղեկավարը պարտավոր է ապահովել ներքին գործերի նախարարությանը 24/7 ժամանակի ռեժիմով հասանելիության տրամադրումը համայնքի մուտքերը և ելքերը տեսանկարահանող, համայնքապետարանի, համայնքային ենթակայության կազմակերպությունների ու հիմնարկների շինությունների դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին, ինչպես նաև տվյալ տեղական ինքնակառավարման մարմնի կառավարման կամ վերահսկման ներքո գտնվող՝ շինությունների դրսի կողմից տեղադրված այլ տեսահսկման համակարգերին: Տեսահսկվող տարածքի տեսանելի հատվածում պետք է փակցված լինի «Տարածքը տեսահսկվում է ներքին գործերի նախարարության կողմից» բովանդակությամբ հայտարարություն.
4. Սույն օրենքով սահմանված պետական լիազորված մարմինը տարածքային կառավարման բնագավառի համապատասխան նախարարությունն է: